Պատասխան նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական պարոն Յուրի Վարդանյանին:

Հարգելի պարոն Վարդանյան, մեծ հարգանքով Ձեր հանդեպ ուզում եմ նշել, որ ՀՀ Աժ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տ. Ուրիխանյանի կողմից որևէ վիրավորանք Ձեզ չի հասցվել, այլ պարզապես հայտնվել է կարծիք, թե լավ կլիներ Ձեր բացակայության տարիներին ոչ թե ԱՄՆ-ում լինեիք, այլ Հայաստանում ու ներդնեիք Ձեր ավանդը տվյալ սպոտաձևի զարգացման գործում: Ինչ է համաձայն չէ՞ք: Լավ չէ՞ր լինի, որ Հայաստանում լինեիք, թե՞ լավ չէր լինի, որ Ձեր ներդրումն ունենայիք:
Ինչ վերաբերվում է դաստիարակության վերաբերյալ Ձեր մտորումներին, կարծում ենք դրանք տեղին չեն և չարժե Ձեզ, որպես մեծանուն մարզիկի, մտնել բարդ ինտելլեկտուալ քաղաքական բանավեճերի մեջ քաղաքական գործիչների հետ: Մի՛ ենթարկվեք պրովոկացիաների և մի հետևեք պրովոկացիոն բնույթի հրապարակումներին: Ոչ ոք չի պատրաստվում քաղաքականացնել սպորտը, պարզապես ասուլիսի ժամանակ լրագրողը հարց հնչեցրեց, որին տրվեց շատ դրական ու կամեցողական պատասխան: Որտեղի՞ց առաջացավ բացասական և սուտ տեղեկատվությունը վիրավորանքի մասին,մեզ հայտնի չէ: Հույսով ենք, որ Դուք կվերանայեք Ձեր անտեղի արտահայտությունները:
Կանխավ շնորհակալություն:

Հարգանքներով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օգնական Վարդան Քոչարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել