«Global Firepower» պարբերականը հրապարակել է աշխարհի 10 ամենահզոր բանակների վարկանիշային ցուցակը: Չեմ ուզում անդրադանալ այն բանին, որ ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ը,ապա Ռուսաստանը, այլ այն փաստին, որ ըստ պարբերականի գնահատմամբ, աշխարհում 8-րդ հզոր բանակը ունի Թուրքիան: Գնահատման չափորոշիչներն են զինվորների թվաքանակը,պետությունների պաշտպանական բյուջեների քանակը և այլն` բացառությամբ ատոմային զենքի առկայության հանգամանքի:
Հարցն այն է, որ հայկական բանակը որակվում է որպես ամենամարտունակն ու տարածաշրջանի խաղաղության երաշխավորը: Ճիշտ է, այդ փաստարկները ճշմարտության տարրեր պարունակում են,բայց իրականում տարածաշրջանի խաղաղության պահպանումը ամենևին էլ մեր ձեռքերում չէ փաստացիորեն, այլ ավելի բարձր մակարդակի սուբյեկտնեի ձեռքում է ու հանդիսանում է միջազգային շահերի բախման առարկա:Ու եթե չլինեին այդ միջազային շահերը մեր տարածաշրջանում ու մեծ եղբոր` Ռուսաստանի` մեզ «տիրություն» անելու ու իր թևի տակ վերցնելու մեր գոյության համար չափազանց կենսական հանգամանքը,ապա դժվար թե տարածաշրջանի «ամենամարտունակ» համարվող (թերևս միայն մեր կողմից) մեր բանակը դիմակայեր աշխարհի ամենահզոր բանակների առաջին տասնյակում գտնվող թուրքական բանակին, որը մեր բանակին բազմիցս գերազանցում է թե իր զինվորների քանակով, թե ռազմական տեխնիկայի արսենալով,թե պաշտպանական բյուջեի ծավալով ու մի շարք այլ հանգամանքներով,էլ չհաշված մյուս թշնամական հարևանի`Ադրբեջանի բանակը, և դժվար թե այս երկու եղբայրական երկրները հրաժարված լինեն իրենց պապերի որդեգրած պանթուրքիզմի քաղաքականությունից, որի իրագործման համար նպատակ էր դրված Նախիջևանով ու Զանգեզուրով կապել իրար Ադրբեջանն ու Թուրքիան, ու դժվար թե թուրքերը հրաժարված լինեն այդ նպատակից: Ու այն, որ հայտարարում ենք, թե խաղաղություն է հաստատվել, ամենևին էլ այդպես չէ,քանի որ դեռ 20 տարի առաջ ստորագրվել է ոչ թե խաղաղության, այլ զինադադաի համաձայնագիր, որով պատերազմը ուղղակի թևակոխել է ավելի հանդարտ ու պասիվ փուլ, ու եթե Ադրբեջանը վստահ չլիներ այն բանի վրա, որ զինադադարի խախտման դեպքում մենք համաչափորեն չենք պատասխանի իրենց, քանզի մենք գիտակցում ենք, որ այժմ մենք ռազմականապես ավելի թույլ ենք ու չպետք է սրել իրավիճակը` դրանից բխող մեզ համար աղետալի հետևանքների պատճառով, ապա չէին խախտի զինադադարը ու չէին ապակայունացնի իրավիճակը շփման գծում` երբ ու ինչպես կամենան: Ու քանի որ շատ ենք երազում, որ միջազգային հանրությունը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը,հատկապես Թուրքիան, ապա պետք է ունենանք ռազմականապես իսկապես հզոր բանակ, որը իսկապես կկարողանա պաշտպանել մեր երկիրը պատերազմի ժամանակ Ռուսաստանի միջամտության բացակայության դեպքում, ու որ այդ հզոր բանակը վախ ներշնչի մեր թշնամական հարևաններին ու ստիպի հաշվի նստել մեր, այլ ոչ թե Ռուսաստանի ու ԱՄՆ-ի շահերի հետ:

Հ.Գ. Անիրականանալի ու անհեռանկարային բան եմ ասում, բայց առաջիկայում մեր պետության ու ազգի գոյատևման գրավականը միայն դա է:
Չնայած ինքս ավելի շուտ կհավատամ, որ մարդը էվոլյուցիայի կենթարկվի ու կդառնա կապիկ, քան որ Հայաստանը այդպիսի լավ օրի կհասնի: Բայց ավելի լավ է լավատեսորեն վերաբերվենք այս խնդրին, այլապես ՀԱՅ ԱԶԳԸ կքայքայվի հենց նեսից` թաղելով իր դարեդար եկած ազգային գաղափարախոսությունը` թաղելով ու ոչնչացնելով ինքն իրեն: Վերջիվերջո հրաշքներ լինում են . . .

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել