Հիմա որ ասեմ, էլի կասեն՝ ասում ա... էլի էս սադրիչ-ակտիվիստները մեյդան են ընկել, աչքիս գրանտների փողը պրծել ա, նոր դոզա ա պետք, ուստի ի՞նչ անել: Ճիշտ ա, հերթական անկապ, պոպուլիստական ու աննպատակ ակցիան, որի արդյունքում մի երկու հոգու կձերբակալեն, մի երկու հոգու հանդեպ գործ կհարուցեն ու կտուգանեն, հետո սրանք շուխուռ կդնեն, իսկ վերջում՝ պտիչկա՝ կատարված հերթական առաջադրանքի դիմաց:

Ժողովուրդ, Աֆրիկյանների շենքը էս արդեն մի 10 տարի ա կիսաքանդ կանգնած էր, ու սրանցից ո՞ր մեկի մտքին էր այն: Ասեմ ավելին, սրանցից ո՞ր մեկի մտքին ա, թե էդ շենքի հերը երբ ու ում օրոք ա անիծվելու: 

Իսկ մի հատ ձեզ հարց. հիմա ինչի՞ դեմ են պայքարում, որ քաղաքի կենտրոնում ռմբակոծության ավերակ հիշացնող մի պատից բաղկացած «շե՞նք» լինի...

Համաձայնեք, որ տափակաբանություն ա: Ըստ իս, իդեալում պետք է շենքը վերականգնվեր իր նախնական տեսքով, բայց քանի որ իրատես եմ ու հասկանում եմ, որ դա չի արվելու, ապա, միևնույն է, չեմ կարողանում հասկանալ կիսաքանդ շենքի ֆասադը սրբացնելու իմաստը:

Դե իսկ այս թրաշամանուկները արդեն աչքներիս մազոլն են դարձել: Լավ ա էն տրանսպորտի թանկացման ժամանակ գոնե դամ պահեցին, թե չէ էսօր հանգիստ սրտով կարելի էր ասել. «Տեսե՞լ եք սրանց, որ ինչ-որ լավ բանի համար պայքարեն»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել