Քանի որ մոտենում է Շահումյանի հանձնման 22 տարելիցը, կներկայացնեմ Շահումյանի կարևոր պատմական տարեթվերը 1989-1992 թթ. ժամանակահատվածում:

- 1989թ. հուլիսի 26-ին Շահումյանի շրջխորհրդի նստաշրջանը դիմել էր Ադրբեջանի Գերագույն Խորհրդին` շրջանըԼՂԻՄ-ին միավորելու խնդրանքով:


-  1990 թ. Օգոստոսի 1-ին Բաքուն մերժում է շահումյանցիների խնդրանքը:

- 1990 թ. հունվարի 15-ին Շահումյանի շրջանում հայտարարվում է արտակարգ դրություն: Այդ ժամանակ արտակարգ դրություն է հայտարարվում նաև ԼՂԻՄ-ում ու նրան հարող շրջաններում:

- 1990թ. հունվար-մարտ ամիսներին ԽՍՀՄ ներքին զորքերը դատարկում են Ազատ, Կամո հայկական գյուղերը:

- 1990թ. օգոստոսի 29-ին Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի բյուրոն կասեցնում է Շահումյանի շրջկոմի գործունեությունը և ԽՄԿԿ շարքերից վտարում նրա առաջին քարտուղար Վլադիմիր Աղաջանյանին` ազգայնականության և անջատողականության համար:

- 1990թ. Սեպտեմբերի 2-ին «Ազերինֆորմ»-ը տարածում է հաղորդագրություն, որում կասկածի տակ էր առնվում Շահումյանի շրջանի` որպես վարչական միավորի գոյության անհրաժեշտությունը:

- Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախագահությունը բեկանում է շրջանի տարածքում հանրապետական և տեղական խորհուրդների ընտրությունները, դադարեցնում է գոյություն ունեցող խորհուրդների գործունեությունն ու նրանց լիազորությունները:
Շրջանի ծայրամասում գտնվող միայն չորս ադրբեջանական գյուղերն են մատակարարվում Ադրբեջանից: Բացակայում է հեռախոսային, փոստային, հեռագրային կապը: Գյուղերի և ագարակների շուրջօրյա հերթապահությունը կամավորների կողմից դարձել է արդեն ապրելա-կերպ: Օրը մեկ անգամ, եթե նպաստավոր է եղանակը, Երևանից գալիս է ուղղաթիռ: Ամենաարժեքավոր բեռը` բենզինն էր, քսայուղը, դիզվառելանյութը: Մարդիկ նավթամաններով նետվում են դեպի վայրէջք կատարող ուղղաթիռը` լամպերի համար կերոսին վերցնելու, քանի որ վաղուց արդեն էլեկտրականությունը անջատված է: Բացակայում են ամենաանհրաժեշտ դեղամիջոցները: Հաստիքով նախատեսված վաթսունութ բժշկի փոխարեն աշխատում էին վեցը:
Հացի համար հերթը Շահումյանում սկսվում էր առավոտյան յոթից և ութ անց կեսին առևտուրը վերջանում էր: Մարդիկ արդեն չեն հիշում, թե վերջին անգամ երբ են աշխատավարձ ստացել: Սակայն փողի մասին շահումյանցիները չեն խոսում, ամբողջ խասակցությունը մոտալուտ պատերազմի մասին է:
Այն կսկսվի, հենց որ ադրբեջանական իշխանությունները սկսեն իրանակացնել երկու շրջանների միացման որոշումը:
Ի հակակշիռ Ադրբեջանի սադրանքներին, Հյուսիսային Արցախը գերմարդկային լարումով դեռ շարունակում է դիմակայել և դիմանալ կենաց ու մահվան այդ անհավասար գոտեմարտում: Ինչ խոսք, որ ուժերն անհավասար են, բայց և՛ Շահումյանում և՛ Գետաշենում, մեծից փոքր ապրում են այն միակ գիտակցությամբ, որ հայրենի հողի ու երկրի ազատության համար արժե առանց վարանելու զոհաբերել կյանքը: Այն գաղափարը, որ իրենց թիկունքին են Արցախը,մայր  Հայաստանը, համայն հայությունը, հույս ու կորով, ուժ ու հավատ է տալիս նրանց:

- 1991թ. հունվարի 15-ին Ադրբեջանական ԽՍՀ ԳԽ նախագահությունը որոշում ընդունեց` Շահումյանի շրջանի լուծարման և հարևան 50.000-ոց ադրբեջանական Կասում-Իսմայլովի շրջանին բռնակցելու մասին: Տեղում որոշումը անհնար էր ի կատար ածել:

- 1991թ փետրվարի վերջին օրերը Հյուսիսային Արցախում անցան լարված: Ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատները փորձել են գրավել Մանաշիդ գյուղը, սակայն ելուզակային այդ հարձակումը` գյուղի ինքնապաշտպանական փոքրաթիվ ջոկատի ուժերով, հետ է շպրտվել և այդ հարձակումն էլ մատնվել է ձախողման:

- Ադրբեջանական ՕՄՈՆ-ի ավարառու ջոկատների հերթական սադրանքի հասցեն Գետաշենի ենթաշրջանն էր: Ադրբեջանը այստեղ էր գործուղել իրենց գործի հմուտ մասնագետներ` ԽՍՀՄ  ՆԳՆ հատուկ նշանակության մի ջոկատ, որն ուղղաթիռից իջնելով,  Մարտունաշեն գյուղում, ահուսարսափի է մատնել բացառապես ծեր ու տարեց մարդկանցով բնակեցված գյուղը:

- 1991թ. ապրիլին ադրբեջանական ՕՄՈՆ-ի, խորհրդային ներքին զորքերի և զինված ուժերի միջոցով սկսվեց «Կոլցո» գործողությունը, Գետաշենի ենթաշրջանի նկատմամբ: Ապրիլի 30-մայիսի 2-ի  ժամանակահատվածումհայաթափվեց Գետաշենն ու Մարտունաշենը:

- 1991թ. ապրիլ-հուլիս ամիսներին հայաթափվեց 24 հայկական գյուղ Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Խանլարիշրջաններում:

- Հյուսիսային Սրցախի վրա Բաքվի ճնշումը շարունակվում է: Ադրբեջանի կառավարության որոշմամբ սառեցվել ենշրջանի հիմնարկ ձեռնարկությունների բանկային հաշիվները: Երկրամասը արտաքին աշխարհից կտրված է հեռախոսահեռագրային կապի խաթարման պատճառով: Համառ, ամենօրյա պայքարի գնով շահումյանցիներին հաջողվում է անխափան պահել օդային կապը Երևանի հետ:

- Ադրբեջանի ահագնացող ճնշումը շարունակում է իրեն ավելի զգացնել տալ: Այլ կարծիք լինել այլևս չի կարող` Արցախի խնդիրը կարոտ է ընդհանուր քաղաքական լուծման, այնպիսի լուծման, որ ապահովության երաշխիքներ կտա ոչ միայն ԼՂՄԻ-ի, այլև Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի ողջ հայ ազգաբնակչությանը: Ահա, սա է նրանց բոլորի միակ ու վերջնական որոշումը:

- 1991թ. հուլիսի 4-ին ԽՍՀՄ նախագահ Գորբաչովը չեղյալ է հայտարարում արտակարգ դրությունը: Սկսվեց ԽՍՀՄ ներքին զորքերի դուրս բերումը շրջանից: Շրջանը լրիվ անցավ ինքնակառավարման: Ինքնապաշտպանական ջոկատները վերցրեցին շրջանը լրիվ պաշտպանության ներքո:

- 1991թ. հուլիսի 13-14-ին, խորհրդային 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի օգնությամբ գրավվեցին Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ գյուղերը:

- 1991 հուլիս-օգոստոս ամիսներին ԽՍՀՄ և ռուսական պատգամավորների` (Շեյնիս, Շաբադ, Սմիռնով, Կոմչատով)անընդհատ շրջանում վերահսկողություն կատարելու շնորհիվ հետագա հայաթափման գործողությունները ժամանակավորապես դադարեցվեցին:

- Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի 1991թ. սեպտեմբերի 2-ի նստաշրջանին մասնակցում էին նաև Շահումյանի շրջանից ընտրված պատգամավորներ: Երկու տարածքային կազմավորումները հայտարարեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումը: Համաձայն ԽՍՀՄ (03.04.1990) «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու կարգի մասին» օրենքի, երբ Արդբեջանը հայտարարեց իրեն անկախ, ապա անկախ հայտարարեցին իրենց նաև ԼՂԻՄ-ը և Շահումյանի շրջանը: Դա իրենց թույլ էր տալիս միութենական օրենսդրությունը:

- 1991թ. սեպտեմբերին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ազատագրեցին Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ գյուղերը:

- 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի բնակչությունը հանրաքվեի միջոցով, միջազգային անկախ դիտորդների ներկայությամբ, պահպանելով միջազգային իրավական նորմերը, հռչակեց այդ կազմավորումների անկախությունը:

- 1991թ. դեկտեմբերի 30-ին շրջանում և Ղարաբաղի այլ շրջաններում անցան ԼՂՀ Գերագույն Խորհրդի պատգամավորների ընտրություններ:
Շահումյանի շրջանի պատգամավորները մասնակցում էին ԼՂՀ բոլոր նստաշրջանների աշխատանքներին: Շահեն Մեղրյանը առաջադրվել էր ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնում, սակայն անհրաժեշտ ձայներ չստացավ (ինչպես և մյուս թեկնածուները):

- 1992 թ հունվարի 13-ին, զինված հակամարտության պատմության մեջ առաջին անգամ կիրառվեց «Գրադ» կայանը` Շահումյան շրջկենտրոնի նկատմամբ: Ստեփանակերտի նկատմամբ այդ ահավոր զենքը առաջին անգամ օգտագործվեց նույն թվականի փետրվարի 13-ին:

- 1992թ. հունվար-հունիս ամիսներին մեր ուժերը հետ էին մղում ադրբեջանական ազգային բանակի բոլոր փորձերը՝ կտրելու շրջանը Մարտակերտից:

- 1992թ. մայիս-հունիս ամիսներին Ադրբեջանը ստացավ խորհրդային 4-րդ բանակի տեխնիկան և զինամթերքը: Օգտագործելով այս զինտեխնիկան և վարձու զինվորներին՝ հունիսի 13-ին Ադրբեջանը անցավ լայնածավալ հարձակման: Հարձակմանը մասնակցում էին մի քանի հազար զինվոր, հարյուրից ավել ԲՏՌ-ԲՄՊ, «Գրադ» կայաններ:

- 1992թ. հունիսի 12-15 Շահումյանի շրջանը և Մարտակերտի ամբողջ հյուսիսը գրավված էր: Այդ ամռանը թշնամինգրավեց նաև Հադրութի, Մարտունու, Ասկերանի որոշ բնակավայրեր:

- 1992թ. հունիսից մինչև 1994թ. մայիս, երբ ստորագրվեց զինադադարը, գրավված Շահումյանի շրջանում գործում էին պարտիզանական ջոկատներ, որոնք զգալի վնասներ էին պատճառում շրջանը թրքացնող նորահայտ տերերին: Ադրբեջանը այժմ կատարում է շրջանի ծրագրված բնակեցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել