Եթե 90-ականներին կարող էինք մեղադրել իշխանություններին, որ չկարողացան ապօրինի ավտոտնակներ չթույլատրել, իսկ հետո կարող էինք մեղադրել, որ վերահսկողությունը թույլ էր, ու ժամանակավորի անվան տակ յուրացրին օղակաձև զբոսայգին, ապա հիմա ի՞նչ ասենք: 

Հասարակությունը շատ առաջ է գանցել, պրոգրեսն ակնհայտ է, մարդիկ ավելի լավ են կանխում անօրինականությունը, իսկ «ժամանակավոր» խեղկատակությանն էլ չեն վստահում, գիտակցում են ընդհանուր շահը` հակադրելով այն մեկ հոգու շահի հետ:

Ի՞սկ իշխանությունները: Ազնիվ գտնվեմ ու ասեմ, որ այս պահին պրոգրես տեսա միայն հասարակ ոստիկանների պահվածքում: Էն հին լկտիությունը ու վայրենությունը չտեսա. հրամանը գրագետ կատարեցին: Բայց հրաման տվողի հրամանի օրինականությու՞նը: Այստեղ այնա՛ն հարցեր կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել