Նկատել եմ, որ հոգևոր մարդկանց հատուկ է հումորի շատ նուրբ զգացումը և իրավիճակին ամենաադեկվատ ձևով արձագանքելու հմտությունը: Հիշում եմ տարիներ առաջ Ամերիկյան համալսարանի աստիճաններով դեպի շենքի դահլիճ էր շտապում այն օրերին Ամեն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ինը: Համալսարանի Անվտանգության աշխատակիցը, որը կանադահայ էր մոտեցավ աջը համբուրեց և հարցրեց՝  «Վեհափա՛ռ ինձ կհիշե՞ք, Մոնրեալում յոթ տարի առաջ օրհնել եք»: Վեհափառը թեթև և սիրալիր ժպիտը դեմքին պատասխանեց՝ «Որդյակս եթե կյանքում մեկ անգամ օրհնել եմ ինչպես կրնամ մոռնալ»:ՃՃՃ Բոլորս հասկացանք, որ դա ամենաճիշտ պատասխանն էր, որ կարելի էր տալ այդ պահին թեև այն հեռու էր իրականությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել