Հունիսի 18-ին Գյումրիում պետք է կայանար Մարկ Սաղաթելյանին նվիրված բարեգործական համերգ, բայց կազմակերպիչները որոշեցին այն տեղափոխել Երևան: «Դու միշտ կաս.. » խորագիրը կրող համերգը կկայանա հունիսի 16-ին, ժամը 19:30-ին:

Ինչու՞  համերգը Գյումրիից տեղափոխվեց Երևան, ինչու՞  Մարկի կինը որոշեց գերեզմանի կառուցման համար հավաքվող գումարը տրամադրել լեյկոզով հիվանդ երեխաներին... այս և այլ հարցերը ArmՏtar.am-ին պարզաբանում է համերգի կազմակերպիչ Լևոն Մովսիսյանը:

«Միջոցառումը կազմակերպել ենք ես և Արմեն Պետրոսյանը (Մենչը):  Ամեն տարի կազմակերպում եմ  նման միջոցառումներ  և այս անգամ որոշեցի իմ շատ լավ ընկերոջը նվիրված համերգ նախաձեռնել և գումարը փոխանցել նրա ընտանիքին: Նրանք կորոշեն ինչպես տնօրինել հավաքված գումարը:  

Մարկի կինը՝ Նունեն, որոշել է հանգանակված գումարը փոխանցել սուր լեյկոզով հիվանդ երեխաներին

Մենք միջոցառումը  կազմակերպում ենք, բայց գումարը չենք տնօրինում: Այն մարդն, ում նվիրված է համերգը,  նա է որոշում ինչ անել այդ գումարով: Մարկի ընտանիքը ինչ ծրագրի նպատակահարմար գտնում է, թող փոխանցի: Նունեն ասաց, որ ինքն էլ կմասնակցի այդ միջոցառմանը, բայց գումարը կփոխանցի սուր լեյկոզով հիվանդ երեխաներին:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել