Նախորդ գրառումս հանեցի, որտեւ ցուցակը ճիշտ չի բաց դնել, բայց եթե լուրը ճիշտ ա, որ Աշոտյանի տղան թանկ մասնավոր դպրոց ա ընդունվել, ուրեմն կրկնեմ գրածս:
«Վատը էն չի, որ հենց ինքը՝ Աշոտյանը, չի վստահում իրա ղեկավարած պետական դպրոցին, ու էն չի, որ դա դեռ շա՜տ մանր արարք ա, եթե համեմատենք, ասենք, առողջապահության նախարարների հետ, որոնք ոչ միայն հաստատ մասնավոր հիվանդանոցում են բուժվում, այլեւ հենց իրանք են դրանց տերերը, կամ հանքատեր բնապահպանության նախարարները, կամ մոնոպոլիստ ֆինանսների նախարարը եւ այլն. դրանց ֆոնին Աշոտյանը էլի մնում ա կոմսոմոլի մակարդակին,
ու վատը էն չի, որ չինովնիկը իրա ստից աշխատավարձով պետք ա 2 մլն ճարի իրա էրեխու ուսման համար (հաստատ կճարի, այ որտեղիցը՝ ուրիշ հարց ա)։ 
Վատը էն ա, որ լիքը մարդ տենց էլ չի հասկանա ու անիմաստ ա բացատրել, թե ինչու է էս ամենինչը շաաատ վատ:
Ու վստահ եմ՝ Աշոտյանը փայլուն եւ սրամիտ պատասխան կգտնի «Ուռալսկիե պելմենիի» ոճով կամ տենց մի բան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել