Վերջերս համացանցում  պատահաբար հանդիպեցի Երուսաղեմի ոմն քրիստոնյա կրոնավոր Ղևոնդի հոդվածը հետևյալ վերնագրով. «Этновера и есть Христианство! Обращение к Армянской Молодежи!!!»
Ցանկացողները կարող են ծանոթանալ բովանդակությանը այստեղ:

Հոդվածի հեղինակը բավականին պերճախոս շարադրում է իր տեսակետը՝ անհերքելի ճշմարտության ոգով: 

Եւ ընթերցողներից քչերը կկռահեն, որ հոդվածը մարդու և իր երևակայության երկխոսության արդյունք է:
Հեղինակը չի ալարել  Հայ Ցեղակրոններին իմիջայլոց վերագրել նաև ռուսական իրականության թափթփուկային դրսևորումները, թե իբր Ցեղակրոնները ծեծում են քրիստոնյաներին և հեռախոսով նկարահանածը տեղադրում համացանցում: 

Սակայն Ռուսաստանում թափթփուկները այդ արարքները կրոնական հողի վրա չէ, որ կատարում են: 

Եւ նման արարքներով զբաղվում են նույնիսկ ոչ թէ սափրագլուխները, այլ դեռահասների թափառախմբերը: 
Եւ դա քրիստոնեական կրոնավորի միակ «սուրբ» վրիպումը չէ:
 Նա անընդհատ պնդում է, որ Ցեղակրոնները ատելություն են սերմանում եկեղեցու հանդեպ:  

Հոգեբանության մեջ տվյալ երևույթը կոչվում է «հետապնդման բարդույթ»:
Որտեղի՞ց պիտի ատողները գիտենան, որ կա գիտակցության մի տեսակ, որի համար խորթ է ատելության ցանկացած դրսևորում: Եւ նման գիտակցությունը բնորոշ է Ցեղակրոններին(անկախ ազգությունից):
Միգուցե՞ եկեղեցու որոշ ներկայացուցիչներ նման կերպով են ուզում սեփական ատելության փոխադարձը գտնել:  
Մի՞թե սիրել կարողացողը ատելություն կարող է փնտրել: 
Տեղին է մեծն Տոլստոյի միտքը մեջբերել. «Մարդիկ  ատում են ոչ թե իրենց վատություն անողներին, այլ ում իրենք են վատություն արել»:
Բոլոր հիմքերը կան, որ քրիստոնեաներից միայն Քրիստոսը գիտեր սիրել: 

Այն էլ այդ սիրո մասին նրանից հինգ դար առաջ մեծն մտածող Պլատոնն է խոսել: 
Ի դեպ, Ղևոնդը հաճախ է Հայ Դիցերի հասցեին կիրառում «մեռած աստվածներ» ձևակերպումը: 

Նախ նա(և ոչ միայն) չի զանազանում աստված և Դից հասկացությունները: 

Երկրորդն էլ Դիցերից մեկը Քամու Դիցն է Մարութ անունով: 

Ցանկացողները կարող են փորձել թքել նրա վրա: 
Համ էլ կճշտեն մեռա՞ծ է, թե ոչ: 
Եւ որքա՞ն պետք է մարդ լինի մակերեսային, որ քրիստոնեական աղանդների առատության մեղքը ցանկանա Ցեղակրոնների վրա բարդել: 
Ղևոնդը նաև չի զլանում Նժդեհին քրիստոնեական «լույս»ի ներքո ներկայացնել, թե իբր Քրիստոսը նրա համար իդեալ է եղել: 

Մի՞թե Նժդեհը յուր իդեալին «ցնորամիտ նազովրեցի» կանվաներ:
Քրիստոնյա կրոնավորը իր լսարան-ընթերցարանին է ներկայացնում 3 պատճառ, իբր որոնց պատճառով Ցեղակրոնները մերժում են  իր տիրոջը և առաջարկում են վերադառնալ Ցեղային Աստվածներին:

  1. Քրիստոնեությունը հաստատվել է ուժով.  
  2. Քրիստոսը եբրայական աստված է, այլ ոչ մեր ազգային.
  3. Ցեղակրոն գաղափարախոսություն:

Ըստ երևույթին Ղևոնդը պարտք է համարել նման չնչին հարցերով Ցեղակրոններին չանհանգստացնել, և իր իսկ հարցերին իր պատկերացրած պատասխաններն է տվել(արդյոք չի՞ մեղանչել յուր տիրոջ հանդեպ նման զազիր երևակայությամբ):   
Կարծում եմ՝ մեր կողմից միանգամայն մարդասիրական կլինի քրիստոնյա կրոնավորին և ընդսմին նաև նրա լսարանը իրական պատասխաններով մոլորությունից դուրս բերելը: 

Առաջին կետի առումով.

Միայն  հուդարմատ կրոնների ներկայացուցիչները կարող են կարծել, որ ինչ-որ բանի ուժով են հասել: 
Ցեղակրոնները նենգ բանսարկությունները երբեք էլ ուժ չեն համարել:

Անհրաժեշտության դեպքում կարող ենք նկարագրել այդ նենգ բանսարկությունները, նույնպես հղվելով նույն Ագաթանգեղոսի և այլ քրիստոնյա պատմիչ-գաղափարախոսների աշխատանքներին: 

Իդեպ նրանց աշխատանքները բազում փաստեր են ներառում քրիստոնեաների խուժ ու դրուժ բնույթի մասին: 

Երկրորդ կետի առումով:

Ոչ մի Ցեղակրոն Քրիստոսին եբրայական աստված չի համարում: 
Ցեղակրոնները նրան առհասարակ աստված չէն համարում, այլ եբրայական ծագումով մարդ: 
Ոչ մի Ցեղակրոն չի հավատում, որ թլպատվածը կարող է աստված լինել, կամ աստծուն հնարավոր է թլպատել:
Ցեղակրոնների համար անընդունելի է աստծուն կոչել օտար, տվյալ դեպքում հունարեն լեզվով: 

Երրորդ կետի առումով.

Ղևոնդը շփոթում է Ցեղակրոնությունը կրոնի հետ, և այդ պատճառով է կարծում, որ Ցեղակրոննությունն էլ է հիմնված գաղափարախոսության վրա:
Ցեղակրոնները գաղափարը ոչ թե խոսում են, այլ իրագործում: 
Քրիստոնեական գաղափարախոսությունը մերժելը շատ ավելի մեծ ու սկզբունքային պատճառներ ունի, քան որևէ քրիստոնյա կրոնավոր կարող է պատկերացնել: 

Անհրաժեշտության դեպքում կարող ենք օգնել դա էլ հասկանալ:
Մասնավորապես ուղղելով թափառող ուշադրության պատասխանները, տրամադրում ենք մեր պատասխանները Ղևոնդի հարցադրումներին(մանկական), որոնք նա իր հոդվածի վերջում անհայտությանն է ուղղել:

1. Ինչպե՞ս «մեռած եբրայեցին» կարողացավ հաղթել «հայոց աստվածներին» և գրավել մեր ժողովրդի սրտերը:
 
Ոչ ոք մեռած եբրայեցու և Հայոց Դիցերի գոտեմարտի ականատեսը չի եղել:    Ըստ երևույթին մեռած եբրայեցու «հաղթանակ»ի ներքո նկատի է առնված 317 թվականին տեղի ունեցած հավատակործան ողբերգությունը, որի ժամանակ լուսավորիչ կոչվող պարթևի որդին կազմակերպեց հայ շինականների կոտորածը:

2. Ինչո՞ւ «հայկական աստվածները» չպաշտպանեցին իրենց պաշտողներին օտարից:
 
Հայ Դիցերը երբեք մարդկանց փոխարեն չեն մարտնչել, ու նման բան չեն խոստացել: 

Նրանք մարմնավորում են Ճշմարտությունը և համապատասխանաբար չեն խառնվում մարդկանց ընտրություններին: 
Մարդիկ պետք է հետևեն Դիցերին, այլ ոչ Դիցերը մարդկանց:
Այս հարցը նաև ունի հանդիպակածը:
Ինչո՞ւ է քրիստոնեական «աստված»ը թույլատրում իր անունից այդքան մեծաքանակ աղանդներ բացել և արյունահեղություններ կազմակերպել: 

3. Ինչու՞  «հայկական աստվածները»  17դար շարունակ սեփական ժողովրդին թողեցին բախտի քմահաճույքին և միայն այսօր հիշեցին նրան:

 
Կրկնում եմ.
Մարդիկ պետք է հետևեն Դիցերին, այլ ոչ Դիցերը մարդկանց:
Իսկ ով հետևել է, ինքնագովազդով չի զբաղվել: 
Անդրհասարակածային մտածելակերպով դա դժվար է հասկանալ: 
Կրկին հանդիպակած հարց.
Իսկ ինչո՞ւ թլպատվածը երբևէ չհիշեց ու տիրություն չարեց մեր ժողովրդին:
 
4. Ի՞նչ են տվել մեր ժողովրդին «հայկական աստվածները»  17 դարերի ընթացքում և ի՞նչ կարող են տալ այսօր:

Առողջ դատողություն:
Բայց ոչ բռնությամբ, քանզի բռնությամբ անհնար է լուսավորել:
Միշտ են տվել և տալիս: 
Իմաստ ունեցողը ստանում է:

5. Ինչպե՞ս եք Ձեզ պատկերացնում ազգային կերպարը հեթանոսական գաղափարախոսության լույսի ներքո:

Առողջ, Զորեղ և Ազնիվ: Առանց երկնային ու երկրային տերերի, բայց ոչ որևէ գաղափարախոսության ներքո, այլ Գաղափարի մեջ:
 
6. Ինչի՞ց պետք է հրաժարվենք և ի՞նչ ընդունենք:

Պետք է հրաժարվել սնահավատ ու սնափառ «հոգևոր» նյութապաշտությունից և ընդունել Կենդանի Բնությունը, այլ ոչ անապատը:
 
7. Արդյոք գործածվելու են «եբրայեցու» շնորհած «աստվածատուր գրերը»:

 Նախ գրերը շնորհված չեն, այն էլ եբրայեցու կողմից: Նրանք Հայ Հանճարեղ Մտքի արգասիքն են(նախապաշարվածները դա չեն հասկանա):
Երկրորդը՝ գործածվելու են:
 
Հ.գ. – Համայն Ցեղակրոնների անունից շնորհակալություն եմ հայտնում Ղևոնդ քահանային, աշխարհին հերթական ապացույցը մատուցելու համար առ այն, որ քրիստոնյաները Ցեղակրոնության մասին չնչին իսկ պատկերացում չունեն:ա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել