Երգչուհի Արփինե Բեկջանյանը հունիսի 3-ին տոնել է իր ծննդյան տարեդարձը: ArmՏtar.am-ը ներկայացնում է օրվա անակնկալներն ու լուսանկարները:

Դեռ 23:50 րոպեին առաջինը լինելու համար  ինձ շնորհավորել է իմ մեծ երկրպագու Տիգրան Musicbox-ը: Հետո  այնպես ստացվեց, որ գիշերը նշեցինք ամուսնուս ընկերոջ ընտանիքի հետ:

Ծննդյանս օրը մի շարք մարդկանց  անանկալներ քայլեր են եղել: Անգամ ֆեյսբուքյան ընկերներիցս ոմանք, ովքեր միշտ լավ են եղել ինձ հետ, ի զարմանս ինձ, չեն շնորհավորել, բայց  Աստված իրենց հետ:

Կարևորը ես ուշադիր եմ և ոչ մի անգամ թեկուզ անծանոթ ֆեյսբուքյան ընկերներիս ծնունդները բաց չեմ թողնում: Այս ընթացքում հասցրի ճանաչել ոմանց: Նրանից, ումից չէի սպասում, հաճելիորեն  զարմացրեց, իսկ ումից սպասում էի՝ հիասթափեցրեց:

Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել այն մարդկանց, ովքեր մինչ այժմ էլ շնորհավորում են: Զանգեր, հաղորդագրություններ, ֆեյսբուքյան նամակներ, որոնց չէի հասցնում պատասխանել: Ես շատ հուզված և զգացված եմ նրանց այս ուշադրությունից:

Ինչպես ամեն տարի, այս տարի էլ, նշել եմ ընկերներիս և  գործընկերներիս հետ: Այս անգամ նշել ենք  ռեստորաններից մեկում, որտեղ բեմում հավաքված ընկերներս երգում էին << Happy birthday>>  և ինձ բեմ հրավիրում: Ինձ հետ ծննդյանս օրը նշել են երգիչ Վարդան Սարգսյանը, Ջուսը, Թինա Քեյը, Իլոնա Սագիևան, իսկ ընկերներիցս շատերը, ցավոք, աշխատանքի պատճառով չկարողացան գալ:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել