Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ «Խաչատուրյան Տրիո»-ի հետ համատեղ մեկնարկել է «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագիծը, որի շրջանակներում յուրաքանչյուր ոք Կոնվերս Բանկի հատուկ հաշվեհամարին կարող է փոխանցել գումար՝ Վանաձորի երաժշտական դպրոցի սաներին աջակցելու համար: Բարեգործական դրամահավաքն ավարտվելու է սեպտեմբերի 1-ին, երբ ողջ գումարը կրկնապատկվելու է բանկի կողմից: Այս միջոցներով ձեռք են բերվելու նոր երաժշտական գործիքներ՝ երեխաների համար: 
«Լավագույն կրթությունը մեր երեխաներին. սա շքեղություն չէ, այլ անհրաժեշտություն: Այսօրվա մանուկն ապագա ուսուցիչն է, գիտնականը, գործարարն ու երաժիշտը: Հայաստանի ապագա կերտողն է: Այդ իսկ պատճառով այս տարի Կոնվերս Բանկն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր կրթական ոլորտում: «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագիծը դրանցից մեկն է», - ասաց գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը՝ նշելով, որ մինչև տարեվերջ Կոնվերս Բանկը ներկայացնելու է ևս մի քանի խոշոր կրթական ծրագիր: Հիշեցնենք, որ մայիսին Բանկում մեկնարկել է «Ապագայի թիմ» ուսումնական ծրագիրը՝ երիտասարդ եռանդուն մասնագետների համար:
Կոնվերս Բանկի գլխամասում «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագծին զուգահեռ մեկնարկել է հայտնի լուսանկարիչ Վիգեն Մնոյանի ցուցահանդեսը:

Լուսանկարներին պատկերված են Վանաձորի և այլ երաժշտական դպրոցների սաները՝ դասերի ժամանակ: Ցուցահանդեսի բացումն ազդարարվեց անսպասելի համերգով. Կոնվերս Բանկի գլխամասի սպասարկման սրահում երիտասարդ երաժիշտները հաճելի անակնկալ էին պատրաստել Բանկի հաճախորդների համար:

Հարուստ է նաև «Խաչատուրյան Տրիո»-ի և հայաստանյան երաժշտական դպրոցների համագործակցության պատմությունը: Կոնվերս Բանկի աջակցությամբ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ «Տրիո»-ի երաժիշտները կազմակերպում են վարպետության դասընթացներ երկրի երաժշտական դպրոցներում: Վանաձորի դպրոցում նույնպես կլինեն այսպիսի դասեր: 

Մանրամասների համար այցելեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել