Ով ինչպես ում ուզենա խայտառակել, այդպես էլ խոսում ու արտահայտվում է՝ մինչև իսկ շունը տիրոջը չի ճանաչում....Արդեն լկտիությանը չափ ու սահման գոյություն չունի, և դեռ ասում են Հայաստանում դեմոկրատիա չկա...20 տարի ապրելով ԱՄՆ-ում, այսքան դեմոկրատիա չեմ տեսել, ինչքան Հայաստանում...Ամերիկացիները նույն բաները կերազեին անել իրենց երկրում:
Ամեն ինչ չափ ու սահման ունի: Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ...Խոսքս ուղղված է բոլոր տարիքի և սեռի մարդկանց: Նախևառաջ մի կաթիլ արյուն կամ քրտինք թափեք Հայրենիքի, Հայաստանի, Հայության համար:
Երբ ներդրում կունենաք ցանկացած հայրենանվեր գործում, նոր կխոսեք հայրենասիրությունից: Ձեզանից շատերն անգամ Հայոց Բանակում դեռ չեն ծառայել: Սիրում եմ բոլորիդ: Հավատում եմ ձեզ: Սակայն խնդրում եմ՝ մի քիչ համեստ եղեք, գործ արեք, ծառայելով Հայրենիքին, ապա նոր ազգի, Հայրենիքի, կամ Հայաստանի անունից ելույթներ ունեցեք...Գործով փաստեք ձեր հայրենասիրությունը և ոչ խոսքով..."հարիսա եփելով"...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել