Ռուսաստանում ԽՍՀՄ այլազգի գործիչներին աստիճանաբար դուրս են մղում այդ երկրի պատմության էջերից: Վերջերս խոսք էր գնում նաեւ Միկոյանի անունը կրող երշիկ հայտնի կոմբինատի անվանափոխության անհրաժեշտության մասին: Ահա այս իրադրությունը երեւում է անհանգստացրել է նաեւ Միկոյանի ռսացած հետնորդներին, որոնք հանկարծ հիշել են, որ իրենց նախնին ինչ-որ «պատմական հայրենիք» ունի, որտեղի բարեհոգի ժողովուրդը թուլություն ունի ազգանվան «յան» վերջավորություն ունեցող օտարերկրացի հայտնի անձերի նկատմամբ եւ, անկախ նրանց իրական արժանիքներից, հպարտանում է նրանցով, նույնիսկ Հիտլերի լավագույն զորավար Գուդերիանով,որն իրականում որեւէ առնչություն չի ունեցել հայերի հետ: Դե Միկոյանի հետնորդներն էլ մտածել են, որ իրենց նախնու անունը պատմության մեջ կարող է պահպանվել միայն նրա այդ «պատմական հայրենիքում», առանց իրենց հարց տալու, թե իրենց հոր կամ պապի այդ «պատմական հայրենիքի» համար արված այդ ո՞ր մի բարի գործի կամ արժանիքի համար պետք է նրա հիշատակը հարգվի հայերի կողմից: Նրա հարմարվողականության համա՞ր, բայց դա արվել է ուրիշների կյանքի հաշվին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել