Հռոմի Ալեքսանդր Զ պապը հայտնի էր իր դաժանությամբ ու շնաբարո կյանքով. նա անգամ կենակցում էր իր հարազատ դստեր` Լուկրեցիայի հետ: Սակայն, միաժամանակ, թե Ալեքսանդր պապը, թե Լուկրեցիան Վերածննդի հանճարների հովանավորներն էին ու հայտնի են նաև մշակույթի հանդեպ մեծ սիրով ու հոգածությամբ: Բնականաբար, սա չի մեղմացնում այդ պիղծ էակների վարքը:
Հայ իրականության մեջ էլ նմանատիպ օրինակներ կարելի է բերել. ահավասիկ` Սիմեոս Երևանցի կաթողիկոսը: Ամենուր նրա մասին գրվում է դրվատանքով, թե Էջմիածինն է կարգի գցել, շինություններ ավելացրել, տպարան բացել և այլն.... քիչ է մնում` սրբի լուսապսակ դնեն այդ ստահակի գլխին:
Ստահակ, որովհետև վիժեցրեց Հովսեփ Էմինի ազատագրական ձեռնարկումները, մատնությամբ ու քսու վարմունքով հասավ նրան, որ Էմինը հեռացավ Հայաստանից, հետագայում` Երուսաղեմի նվիրակի հետ մեկտեղ թալանեց հնդկահայերի շրջանում Հայաստանի ազատագրության համար Էմինի հանգանակած փողերը....
Եվ այս ստոր սրիկայի այս «մեծամեծ» գործերը մոռացության են տրվել. բնականաբար, Էջմիածնի տերտերների ու անբարեխիղճ պատմաբանների պատճառով:
Ահա այդ նույն պատճառով մեկ այլ շնաբարո ստահակի` Միկոյանի արձանն է այսօր կանգնեցվում Երևան մայրաքաղաքում, վաղն էլ դրա ջատագովները գուցե վաճառեն իրենց ու փորձեն Պետրոս Գետադարձի? արձանը կանգնեցնել....
Մի սրբացրեք շներին, պարոնայք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել