Կարդում էի Արամ Աբրահամյանի հոդվածը: Հետաքրքիր ա, որ Եվրասիական միություն մտնելու դեմ հանդես եկող որոշ լրագրողներ, հասարակական գործիչներ միություն մտնելու կողմնակիցների անհավատալի մեծ թվեր ու տոկոսներ են կրակում: Ասենք, բնակչության 90 տոկոսը համաձայն ա, որ Հայաստանը միություն մտնի: Հավանաբար մտածում են, որ ինչքան մեծ տոկոս կրակեն, էնքան եզակի ու ինքնատիպ կլինեն իրենք էդ տոկոսի ֆոնին: Այսպես ասած` գիտակից փոքրամասնություն ռուսի «ոտքն օրհնող» տգետ բազմության մեջ: Ես խիստ կասկածում եմ, որ մեր բնակչության 50 տոկոսը համաձայն ա Հայաստանի` միություն մտնելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել