Խնդիրը էն չի, որ Հայաստանը դե յուրե Արցախի հետ ՄՄ մտնելու հնարավորություն ուներ: Բոլորիս համար էլ պարզ ա, որ չճանաչված պետությունը չի կարող ճանաչված պետությունների միությանը պաշտոնապես մաս կազմել: Նման պայման Հայաստանը չի էլ դրել ՄՄ անդամ երկրներ առջև: Խնդիրը այն է, որ Արցախի դե ֆակտո նույն տնտեսական տարածքում լինելը պետք է հարցեր չառաջացնեին նման սերտ ինտեգրման գնացող երկրների մոտ և հարցը չպետք է շահարկվեր: Դա ինքնին հասկանալի և ընդունելի պետք է լիներ: Եթե այդպես չի, ապա ի՞նչ քաղաքական հեռանկար է խոստանում մեզ միությունը: Միությունների մեջ մտնում են բարեկամներ ձեռք բերելու համար, մենք մտնելու հայտ ենք ներկայացրել ու հակառակորդներ ենք ձեռք բերում առնվազն Բելառուսի ու Ղազախստանի տեսքով: Եթե Արցախի խնդիրը պետք է մանրադրամ դառնար Ղազախստանի ու Ռուսաստանի հարաբերություններում՝ ո՞ւր էիք շտապում՝ առաջադրանքը գերակատարելով և ՄՄ պաշտոնյաների անկեղծ հիացմունքին արժանանալով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել