...և չի մնա էլ ոչինչ
Քսաներորդ դարը նախանշվեց երեք համաշխարհային պատերազմներով: Առաջին երկուսի մասին շատ է գրվել, նրանք իրենց մնայուն արձագանքն են գտել մշակույթի տարբեր ոլորտներում ևս: Երրորդի մասին քիչ է գրվում, և դա ոչ միայն այն պատճառով, որ այն դեռևս չի ավարտվել (ինֆորմացիոն գլոբալ պատերազմները չեն ավարտվում), այլև այն, որ կարծես չի գիտակցվում նրա` կատարված փաստ լինելը: Չգիտակցելու պատճառներից մեկն էլ այն է, որ երրորդ համաշխարհայինն իր բնույթով արմատապես տարբերվում է նախորդ երկուսից, հանրությանը ծանոթ մյուս պատերազմներից ընդհանրապես: Երրորդ համաշխարհայինը ինֆորմացիոն պատերազմն է, որին բոլորովին այլ դեր է վերապահված համաշխարհային զարգացումների ընթացքի վրա, և որն այդ դերը ակտիվորեն իրականացնում է: Առաջին համաշխարհայինն ավարտվեց մարդկության դարավոր երազանքներից մեկի` սոցիալիստական համակարգի ծնունդով: Երկրորդի ավարտը նշանավորվեց այսպես կոչված սոցիալիստական լագերի ձևավորմամբ: Շարունակվող երրորդը, որ առաջին ինֆորմացիոն պատերազմն է, բնույթով` համաշխարհային, փայլուն կերպով կատարել է ռազմավարական առաջին խնդիրը` փլուզել Խորհրդային Միությունն ու սոցիալական լագերը, և տենդագին շարունակում է իրականացնել երկրորդը` կապիտալիզմի ամերիկյան մոդելի արմատավորում մնացած աշխարհի վրա: Ուկրաինայում սկիզբ առածը, սակայն, եկավ ապացուցելու, որ ինֆորմացիոն գլոբալ պատերազմն էլ փաստորեն անարյուն չի լինում: Զարգացումների նման ընթացքը ամրագրու՞մ Է, արդյոք, կապիտալիզմի վերջնական հաղթանակ և սոցիալիզմի վերջնական պարտություն` մեր օրերում այնքան-այնքան փոքրացած այս հինավուրց երկրագնդի վրա: Թե՞ կլինի հակառակը: Կարծում եմ՝ ուկրաինական ֆորսմաժորը, այն էլ ՄՄ ձևավորման նախաշեմին, շատ առանցքային հարցերի է պատասխանում:

Հ.Գ. Նրանք կգան, կավերեն, և չի մնա էլ ոչինչ: Ե. Չարենց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել