Այս նկարում շատ պարզ երևում է, թե ինչ է կատարվում իրականում. Ա. Ոստիկանությանն ուղարկել են պահպանելու մասնավորի շահը` ոտնահարելով հասարակության իրավունքը` ապրելու առողջ միջավայրում։ Բ. Գրեթե ոչնչացվել են ծառերը, որոնք ,,Մարգարյանի ծննդատուն,, կոչվող հիմնարկին /որտեղ ծնվելու պատիվ եմ ունեցել ես, զավակներս, բյուրավոր հայերին մատակարարում են թթվածին, լռություն։Գ, Անհույս աղավաղվում է ժարտարապետ Գ.Բունիաթյանի ստեղծած կոթողներից մեկը Դ.Եվ կարևորը` այն շտապողականությունը, որով կատարվում է այս տմարդի գործողությունը, մատնում է այս հանցանքը իրագործողների նյութական շահագրգռվածություն, ուրեմն չեն ցանկանում ոչ մի ստվերային եկամուտ կորցնել։ Նրանց համար ժամանակը ոսկի է։ Այսօր պետք է բոլորը կանգնեն օր ու գիշեր այնտեղ պիկետ անող բնապահպաններին, բանը բանից անցրլ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել