Ուրախ մթնոլորտ, անսպառ ժպիտներ, լիաթոք ծիծաղ, հանդիսատեսի ու դերասանների ինտերակտիվ կապ: Էլ ի՞նչ է  պետք երեկոյի հաճելի ավարտի համար...

Երկար աշխատանքային ամիսներից հետո վերջապես կայացավ «Քիթ-Cut» ներկայացման պրեմիերան:

Ինչպես հանդիսատեսն է վկայում,  ամեն ինչ սպասվածից լավ անցավ,  չկար առանց ծիծաղի ոչ մի րոպե, նույնիսկ առաջին անգամ  հայ բեմում օգտագործված ռոբոտը  ոչ մի անսպասելի և սխալ քայլ թույլ չտվեց:  

ArmStar.am-ն իր նախորդ հրապարկումներում ներկայացրել էր «Քիթ-Cut»-ի նախապատրաստական աշխատանքերի մանրամասները և լուսանկարները, իսկ այս անգամ ArmStar.am-ի հետ պրեմիերայի հյուրերը և դերասանները կկիսվեն իրենց տպավորություններով:

Անդրանիկ Հարությունյան

Մինչ ներկայացում  սկսելը՝ մեկ ժամ, մեկ օր առաջ,  մի տուփ սրտի դեղ եմ խմել, անհանգստանում էի, թե  ոնց կընդունվի ներկայացումը և մենք ոնց կխաղանք: Ըստ իս,  խաղը անցավ լավ, հանդիսատեսը ընդունեց դրական: Ամեն մտավախություն այժմ անցել է, հանգստություն եմ զգում:

Այսօր հավաքվել էր այն հանդիսատեսը  (թատերարվեստի խավը), ով քննդատաբար և լուրջ է մոտենում ներկայացումներին, բայց արդեն հասցրեցի լսել  այդ  մարդկանց ծիծաղները, ովքեր չեն ծիծաղել այլ ներկայացումներին: Այն, որ  այդ մարդիկ և շատ ներկաներ  լիաթոք ծիծաղեցին, ուրեմն կարող ենք համարել, որ ներկայացումը ստացվեց:

Կարո Բալյան

Տպավորությունները դեռ առջևում են: Դեռ տաք ենք,  պետք չէ ոգևորվել (ծիծաղում է): Պրեմիերան անցավ  իր թերություններով և առավելություններով: Հուսով  եմ՝ արձագանքը դրական կլինի, բայց դահլիճի  բուռն արձագանքից ավելի էինք ոգևորվում: Ներկայացումը արել ենք ինքնուրույն, ոչ մեկից ոչինչ չենք գողացել (ծիծաղում է):

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել