ՕՐՎԱ ԿԱԴՐԸ.



Ոստիկանների բնապահպանական ցույցը...
Այսօր բնապահպանները բողոքում էին Մաշտոցի պողոտայում, ծննդյան տան դիմաց հատվածում Գլխավոր պողոտայի պուրակում Աբովյան փողոցից հանված առևտրի տաղավարների տեղադրման ու այդ տարածքում ծառերի վերջին,խղճուկ ծառերի մնացորդներն էլ վերացնելու դեմ։ Քաղաքային իշխանություններն այնտեղ ուղարկել էին այնքան ոստիկան, որ մեկ բնապահպանին բաժին էր ընկնում երկու ոստիկան։ Ցուցարարների շարքերը դրանով ստվարացան, վերջին հաշվով ` դուրս եկավ նաև ոստիկանության ցույցը այդ նպատակի համար։ Ես ինձ պատիվ համարեցի լուսանկարել նրանց հետ, հասարակությունը համախմբվում է, ինչպես Ղարաբաղյան շարժման սկզբում...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել