Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչ է նշանակում Համերգ Վարդատոնի առիթով...ավելի կոնկրետ թարգմանաբար՝ Համերգ՝ կապված Վարդատոնի հետ....Այսպես է ներկայացնում Վրացական հեռուստատեսության առաջին ալիքը...Եվ մի՞թե սրանից 100 տարի առաջ Բաշինջաղյանի, Թումանյանի, նաև. Գրիշաշվիլու նախաձեռնությամբ ու կողմից հիմնադրված տոնը միայն ՎԱՐԴԱՏՈՆ չի կոչվել...Վարդերի տոն..Տոնը և համերգ է, և ցնծություն է, և՛ խոնարհում է, և խոսք է, և ծափ է,,,և՛ ժողովուրդ է, արևև է, և վարդերի բույր է... Այդ տոնը հիմնվել է որպես ՎԱՐԴԱՏՈՆ...Համերգը դրա բաղկացուցիչ մասն է, և ոչ մի տեղ ՀԱՄԵՐԳ բառը սկզբնական շրջանում ու մինչև վերջին տարիները չի հիշատակվում: Երբեմն ասում էին տրվեց նաև համերգ...Բայց հիմա գործը հասել է նրան, որ առաջնությունը տրվում է համերգի՞ն..Այն էլ այս դեպքում.... Վարդատոնի հետ ԿԱՊՎԱԾ.. ՆՈւյնն է թե ասենք տեղի ունեցավ այսինչ գրքի հետ կապված շնորհանդես և ոչ թե գրքի շնորհանդես... Զարմանալի է իսկապես.. Այսպես որ գնա, կամաց-կամաց կասեն՝ համերգ նվիրված Սայաթ- Նովային... Վարդատոնն էլ լրիվ կմոռացվի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել