Արդեն երկու կիրակի է,նույն ժամին միացնում եմ հանրայինը ,որպեսզի նայեմ «Հայ ասպետ» հեռուստաղախը,բայց,փոխարենը տեսնում եմ կա՛մ ընտանեկան լոտոյի նյարդեր սղոցող գովազդը,կա՛մ էլ սերիալների հերոսների արցունքոտ ու դժվար կյանքից հոգնած աչքերը:Եվ ինչ,?,պարզվում է հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է ամառվա ընթացքում «Հայ ասպետ» հեռուստախաղը ցուցադրել: Իմ ճանաչացած բազմաթիվ թիմերի օրինակով ես կարող եմ հավաստել,որ հարյուրավոր երեխաներ ՀՀ-ից եվ ԼՂՀ-ից ,անգամ Ջավախքից, խաղալով Հայ ասպետ հեռուստախաղը,կապ հաստատելով Հայ ասպետ կրթաբարեգործական հիմնադրամի հետ,մասնակցելով դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրերը արշավներին ձեռք են բերել հայրենագիտական գիտելիքներ,կրթվել են Նժդեհյան ոգով ու ընդլայնել են իրենց մտահորիզոնը:ՈՒ,եթե գտնվում են մարդիկ,ովքեր առանց մանրամասն տեղեկություն ունենալու ասում են,որ Հայ ասպետում ամեն ինչ հիմնված է անգիր արված խոսքի վրա,ապա նրանք չարաչար սխալվում են:ՀԱՐՑԵՐԸ ԽԱՂԵՐԻՑ ԱՌԱՋ ՉԵՆ ՏՐՎՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ:Տրվում է գրականության ցանկ,որը ցանկացած խելացի մարդ եթե տեսնի,ապա կհասկանա,որ նման բարդության ու նման քանակի գրականությունը անգիր անել ուղղակի հնարավոր չէ:Իսկ ինչ վերաբերում է նրան,որ երեխաները չեն հասցնում 2 ամսում այդ գրականությունը հասկանալ եվ սովորել,ապա կասեմ,որ Հայ ասպետ խաղում են խելացի երեխաները,այն երեխաները ովքեր պատրաստ են իրենց նպատակի ՝ այն է Արմ Հայաստան գնալու համար օր ու գիշեր սովորել,խաղալ ու հաղթել: Ես,որպես Հայ ասպետ մեծ ցավով եմ ընդունում այն փաստը,որ Հայ ասպետը ամառվա ընթացքում չի ցուցադրվելու: Առանց այդ էլ,նախկինում այն ցուցադրվում էր մեկ անգամ,կիրակի օրը,ժամը 12:30,,,,, Կրկնությունն էլ վերջերս սկսեցին ցույց չտալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել