002-rrrrr

Վերցնում ենք մեկ հատ կոմսոմոլի ակտիվիստ ու սկսում են լավ մշակել ու նախապատրաստել: Առաջինը գործողությունը սկսելուց առաջ պետք է ամպայման հայտարարել, որ նա ԵՐԱՍԽԱՎԱՆՈՒՄ ԿՌՎԵԼ Է… Դա պարտադիր է, քանի որ հենց այստեղից էլ պետք է սկսվի նրա հաղթարշավը: Ուրեմն Երասխավանի հայտարարությունց հետո սկսում ենք ապագա ՍՊԱՐԱՊԵՏԻ համար ստեղծել բարենպաստ պայմաններ ու միջավայր: Հենց այստեղ էլ սկսվում է երկու հզոր կառույցների փոխշահավետ համագործակցությունը: ՄԵՆԹԵՐԻ եւ ՔՐԵԱԿԱՆ հանցագործների (համանման կառույցների) համար միակ ԿԱՄՈՒՐՋԸ պետք է լինի մեր ընտրյալը, քանի որ հենց նրանց խաչասերումի արդյունքում է առաջանում ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Շատ կարեւոր է այս բաղադրատոմսում հայրենասիրական ճառերն ու լոզունգները: Սպարապետ լինելու համար հարկավոր է ժամանակ, որպեսզի ԸՆՏՐՅԱԼԸ կարողանա հաղթահարել մի քանի խոչընդոտներ, շտապողականությունը կարող է վնասել: Այդպիսով՝ առաջին խոչընդոտը հայրենասեր ու գաղափարի մարտիկներն են, քանի որ հենց նրան են փորձելու են Ընտրյալին դիմակայել իր նպատակային ծրագրերից: Սպարապետ դառնալու ամենակարեւոր նախապայմանը մրցակիցներին ոչնչացնելն է, շատ կարեւոր է ոչնչացնելուց առաջ վարկաբեկել, պիտակավորել եւ նոր անցնել գործողության: Այդ դեպքում պետք է օգտագործել հռետորական տաղանդ, որպեսզի մրցակիցները ներկայացվեն հայրենիքի դավաճաններ: Երկրորդ նախապայմանը այն է, որ ամեն ինչ պետք է յուրացվի հանուն անձնական նպատակների եւ շահի, քանի որ ֆինանսական հզորությունը կապահովվի սպարապետի ընտանիքի անդամներին ՍՊԱՐԱՊԵՏԱՎԱՅԵԼ կյանք:

Հայրենասիրությունը միայն օգտագործել հարկ եղած դեպքերում. Մրցակիցների հանդեպ լինել դաժան եւ սառնարյուն: Սպարապետը պետք է շրջապատված լինի ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐՈՎ (ԹԻՄՈՎ), շատ կարեւոր է, որպեսզի այդ յուրայինները լինեն ՑԱԾՐ ԽԱՎԻՑ` ոստիկաններից եւ քրեական խոտանից, քանի որ պարտադիր է, որպեսզի ապագա սպարապետը իր տգիտությամբ փայլի այդ շրջապատում: Ինչպես ժողուվուրդն է ասում՝ «ՔՅՈՌԵՐԻ ՄԵՋ ՄԻ ԱՉՔԱՆԻՆ»: Երբ այդ ամենը պատրաստ կլինի, այն ժամ կարելի է հայտարարել, հռչակել կամ ամրագրել ՆՈՐ ՍՊԱՐԱՊԵՏԻ գալուստը: Սպարապետի գալուստը պետք է լինի, ինչպես Նազենի Հովհաննիսյանն էր ասում, «Ոնց որ Մովսեսի գալուստը Կարմիր ծովի վրայով»: Շատ կարեւոր է, որպեսզի հայտարարվի Սպարապետի տարած հաղթանակները պատերազմի դաշտում եւ բանակի կայացման հարցում: Սպարապետը պետք է ունենա համախոհների մի հսկա բանակ, որոնք պետք է կոչվեն ՍՊԱՐԱՊԵՏԻ ՎԿԱՆԵՐ կամ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵԿՄ-ականներ ու պարտադիր է, որ այդ վկաններին առաջնորդեն ՍՊԱՐԱՊԵՏԱԾԻՆ Գեներալները, որոնք ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ պես պետք է քարոզեն Սպարապետի Աստվածային գոյության մասին: Իսկ վերջում շատ կարեւոր է Սպարապետի թեւավոր խոսքերը «ՄԵՐ ԴԵՄ ԽԱՂ ՉԿԱ»: Սպարապետը պիտի լինի մամայից ու պապայից թանկ մարդ, երբ ասենք Սպարապետ հասկանանք հայրենիք, երբ ասենք հայրենիք հասկանանք սպարապետ:

Ահա Սպարապետ դառնալու բանաձեւը:

Սուրհանդակ 23/05/2014

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել