Hrant AvetԱյսօր Հայաստանում ազատամարտիկները գտնվում են ամենաստոր, նսեմացված, սոցիալապես խիստ անապահով կարգավիճակում: Ազատամարտիկներ, որոնք անշահախնդիր ու անմնացորդ իրենց կյանքը տվեցին հանուն այն Հայաստանի ու ապագա սերունդների, որ ապրեին այն Հայաստանում, որ դարերով եղել է կորցված: նրանց մեջ հառնեց Հայկ Նահապետի ոգին և արիացու շունչը, արեցին այն, ինչը տրված էր իրենց անելու Աստծո կողմից: Փառքով ու իրենց կյանքի գնով արեցին, ինչ ի վերուստ էր տրված: 
Փառք ու պատիվ բոլոր նահատակներին:
Փառք ու պատիվ նաև ողջերին: 
Բայց այսօր, ցավոք, նրանք արժանացել են իշխանությունների արհամարհանքին ու անուշադրությանը: Իշխանություն, որը կաթիլ արյուն անգամ չի դրել՝ հանուն այսօրվա: Իշխանություն, որն ազատամարտիկների թիկունքում դավադրաբար և դաժանորեն իրենց ձեռքերը արյունոտելով, անմեղ տղաների ուսերի վրայով, դարձան իշխանության տեր ու դարձան նաև ազգի դահիճներ, և որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն հայերի ու մեր ազգի հետ, և այս բոլորն անում են օտար ուժերի կողմից իրենց հրամցրած ազգադավ ծրագրերը՝ հայրենին կործանելու համար: Հանուն փողի՝ չեն ճանաչում ոչ մի սրբություն:
Ձերբակալված են ազատամարտիկներ, մարտիկներ, որոնք իրենց կյանքը չխնայելով հայրենիքին, այսօր իշխանությունների կողմից արժանացան հալածանքների և հետապնդումների: Միայն նրա համար, որ իրավունք չունեն իրենց սրտի ցավն արտահայտել՝ իրենց վարած կեղտոտ ազգադավ գործունեության համար: Ազատամարտիկնե՛ր, հիշեք, ձեր անունները դեռ կգրվեն հայոց պատմության մեջ ոսկյա տառերով:
Կոչ եմ անում ձեզ բոլորիդ, լինել մեզ հետ: Արտաքին թշնամուն հաղթել ենք, մնացել են ազգությյամբ ոչ հայերը, որոնք կոչվում են ներքին թշնամիներ: Կոչ եմ անում համախմբվել և կապ հաստատել մեզ հետ: Հուսով եմ, որ դեռ մնացել են այն արիացի զավակները, որոնք դեռ կասեն իրենց ասելիքը այս իշխանություններին: Համախմբվեք մեր շուրջը, երկուսից երեք օրվա մեջ Հայաստանի վրա իրապես կբացվի անկախության ու ազատության վառ արևը: 
Եղեք մեզ հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել