Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը այն հարցին, թե ինչպես է, որ ԲՀԿ գործարար պատգամավորների վրա ճնշում չկա, միգուցե լեզո՞ւ են գտել կառավարության հետ, մեծ-մեծ «փրթել է», թե մեզ վրա չեն կարող ճնշում գործադրել, թե՝ ոչ, թե իրենք են լեզու գտնում, այլ ուրիշներն են իրենց հետ լեզու գտնում: Միքայել Մելքումյանը երևի մոռացել է, թե ինչպես մի քանի ամիս առաջ իրեն գաղտնի ձայնագրեցին, երբ ինքը, ԱԺ պատգամավորի իր գործը թողած, զբաղված էր բրոկերությամբ ու իր մի քանի օբյեկտները «արենդայով» էր տալիս ու գին էր «բազառվում»: Այս դեպքից հետո Միքայել Մելքումյանի բերանից բացի խիստ մասնագիտական բնորոշումներից, քաղաքական գնահատականներ ու բնորոշումներ այլևս չենք լսում: Երտի ԲՀԿ պատգամավորը մեծ-մեծ «փրթելուց առաջ» հիշի ոչ վաղ անցյալում իր հետ կատարված խայտառակ դեպքի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել