Շատերի համար ուրախ, իսկ ոմանց համար թախծոտ տոն է «Վերջին զանգ» ասվածը: Որպես աշակերտ՝ դպրոցականները վերջին անգամ են մտնում իրենց սիրելի դպրոցը: Վերջին զանգի միջոցառման ժամանակ բոլորը հիշում են իրենց տասը տարիների խենթություններն ու անհոգ օրերը:

ArmStar.am-ի հետ դերասանուհի Տաթև Սարգսյանը ևս անկեծանում է  իր տասը տարիների խենթ պամություններով:

«Դպրոցական տարիներին ինձ առավել հարազատ էին հումանիտար առարկաները՝ գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, անգամ այդ առարկաները լրացուցիչ պարապում էի:  Ինձ երբեք հետաքրքիր չեն եղել  թվերի հետ աշխատելը, թեորեմները  և աքսիոմները: Ես պարզապես տանել չէի կարողանում հանրահաշիվը, ֆիզիկան և միայն իմ եղբոր օգնությամբ էր, ով այս առարկաներից գերազանցիկ էր:  Չնայած ես ավելի խիստ մոտեցման էի արժանի,  բայց ուսուցիչներս շատ բարի էին իմ նկատմամբ: (ծիծաղում է)

Ես մինչ այժմ էլ գլուխ չեմ հանում բարձրագույն մաթեմատիկայից և գիտակցաբար սկսում եմ ամաչել, որ չեմ սիրում այդ առարկան:  Կյանքում առաջին և վերջին անգամ մաթեմատիկայից  հինգ եմ ստացել, երբ ուսուցիչը հարց տվեց և ես առաջինը պատասխանեցի: Սկզբում մտածեցի, որ դասարանը կծիծաղի ինձ վրա, քանի որ, ինձ թվում էր, թե հիմարություն էի ասել, իսկ ուսուցիչը, հակառակ իմ սպասումներին, գովեց և հինգ նշանակեց: Ամբողջ դասարանը շոկի մեջ էր: 

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել