Մայիսի 26-ին Երևանի պետական Կամերային թատրոնում կկայանա «Քիթ- Cut» ներկայացման պրեմիերան: ArmStar.am-ն  առաջինն է անդրադարձել այս ներկայացմանը և պարբերաբար ներկայացրել բեմադրության ընթացքը:

«Քիթ-Cut»՝ տրագիկոմեդիա, որտեղ ներկայացվելու է 2080 թվականի Հայաստանը իր հերոսներով և երևույթներով: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ դերասաններ Անդրանիկ Հարությունյանը, Կարապետ Բալյանը և Լիլի Միքայելյանը հայտարարեցին, որ հանդիսատեսը մայիսի 26-ին կտեսնի մի բան, որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում:

« Իմ ստեղծագործական կենսագրության մեջ բեմադրություններ եղել են, բայց այս ներկայացումը առանձնանում էր նրանով, որ այն գրվել է մեծ ոգևորվածությամբ և մեծ կրքով ու փոխադարձ համագործակցության շնորհիվ էլ ծնվել է այս ներկայացումը, որը շուտով հանդիսատեսը կտեսնի»,- այսօր լրագրողների հետ մամլո ասուլիսի ժամամանակ հայտարարեց «Քիթ- Cut» ներկայացման բեմադրող ռեժիսորը Կարապետ Բալյանը, ով նաև այսօր նշում էր ծննդյան օրա:

Ռեժիսորի խոսքերով՝ այն խնդիրը, որն արծարծվելու է ներկայացման մեջ, իրենց շատ վաղուց է հուզել: 2080 թվական, մի ժամանակահատված, որտեղ վտանգված է հայտի տեսակը` հայի գենը, որի  շուրջն էլ պետք է ծավալվեն ներկայացման մյուս գործողությունները:

Վիրահատե՞լ իսկական հայի քիթը և վտանգել հայի գենը, թե՞ ոչ, այս է խնդիրը:

«Քանի որ խոսքը քթերի մասին է, այնպես չէ, որ ընտրել ենք այնպիսի մի թեմա, որ կարողանանք գումար աշխատել, ոչ, քիթն այստեղ ներկայացված է այլաբանորեն: Մենք կենտրոնացել ենք ավելի շատ ներկայացման բովանդակության վրա, որպեսզի հանդիսատեսի ուշադրությունն էլ կարողանանք բևեռել ներկայացման մեջ քննարկվող խնդրի վրա, որն այսօր իսկապես կարևոր թեմա է և որին պետք է ուշադրություն դարձնել»,- ասաց դերասան Անդրանիկ Հարությունյանը:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել