Patrick Watson - Man Like You

սև ու սպիտակ գծեր. սև ու սպիտակ գծեր,
ու՞ր եք ինձ տանում,
ինչու՞ չեմ կարողանում կանգ առնել,
ինչու՞ չեմ ուզում կանգ առնել,
ինչո՞ւ չեմ հասկանում, որ մի խումբ մեծ ու անգույն մեքենաներ ուր որ է սրբելու են իմ բոլոր հետքերը, որ վերջում էլ ինձ սրբեն աշխարհի թաքուն անկյուներից:


մեզ բաժանում են կիսատ-պռատ փողոցները,
չձևավորված մարդկային մարմինները`
հաշմանդամ երևակայությամբ ու նեխած մտածելակերպով,
ծառերը, որ արդեն 23 տարի է չորացել են, բայց չեն կտրվել,
շիվերը, որ երբեք էլ չեն տնկվելու,  ու քաղաքը երբեք չի կանաչելու,
սովետական սառնարաններում փտող արժեքները,  մտքերն ու մարդկային պարզ զգացմունքները, որ նետված են բակերում ու նկուղնելում,
գորշ ու զզվելի մկները, որ օրվա մեջ նվազագույնը 3 անգամ սնվում են ամպոտ մարդկանց գաղափարներով ու երազանքներով,
ու, երբեք չմարսելով հանդերձ, շարունակում են խժռել ու չկշտանալ:
մեզ բաժանում են կարմիր ու կանաչ լույսերը,
տաքացած  ասֆալտը, որ կիսակարծր, մոխրագույն զանգված է հշեցնում` լցված փողոցանման ներկապնակի մեջ,
սարից շինված թեքահարթակներն ու մանր քարերը, որ խցկվում են մարդկանց կոշիկների մեջ, ինչպես, որ որոշ մարդիկ են զոռով փորձում տեղավորվել այնպիսի կոշիկկների մեջ, որտեղ երրորդ ոտքի տեղ ու անհրաժեշտություն չկա:
մեզ բաժանում են առաջին, տասներորորդ, հարյուրերորդ ավելորդները,
որոնց այնքան ուշադրություն չենք դարձնում, մինչև մեզնից մեկն է դառնում ավելորդ:
մեզ բաժանում են այն պատճառները, որ փնտրում ու գտնում ենք փողոցներում,
համալսարաններում,
ինտերնետում,
շենքերի ներսում,
երազներում,
երազանքներում,
մեր չեղած իրականի,
ու գոյություն չունեցող հեքիաթի մեջ:
գրողը տանի մենք ենք մեզ բաժանում:


սև ու սպիտակ գծեր, սև ու սպիտակ գծեր,
ի՞նչ գույներ եք խառնում,

ո՞մ եք թաքցնում ձեր մեջ:

ձեռքս չես բռնել,
դու անգամ չգիտես, որ ես ամեն օր երկար լռում եմ` ձեռքերիդ նայելով:

ինձ չես նայում,
իսկ ես հերթապահում եմ քո ինձ նայելուն:

չեմ ուզում, որ գլուխդ թեքես,
ուզում եմ, որ պտտվես ու նայես ինձ,
դե պտտվի,
ինչի՞ չես պտտվում:
նայի ինձ,
դու նույնիսկ չգիտես, թե իմ աչքերն ինչ գույն ունեն:

սև ու սպիտակ գծեր, սև ու սպիտակ գծեր,
լցվում եմ մոխրագույն տաբատիդ  գրպանի մեջ,  ու միասին գնում ենք զբոսանքի,
իսկ դու քթիդ տակ բողոքում ես,թե հոգնել ես մենակ քայլելուց:
Patrick Watson - The Great Escape

ես քայլում եմ` ոտքերս ցավեցնելու չափ դանդաղ,
որ քո քայլավազքին չհասնեմ,
ես տխրում ու  բողոքում  եմ քո վախկոտությունից,
ու վախենում եմ ասել քեզ, որ վախենում եմ:

ուզում եմ  վազել մեզ բաժանող տարածությունն ու հասնել քեզ,
մեջքով պաշտպանել մեջքդ,
ոչ թե հայացքով քարտեզագրել այն,
ուզում եմ չվախենալ ու չվախեցնել,
ուզում եմ չվախենաս, որ չվախենամ:

սև ու սպիտակ գծեր, սև ու սպիտակ գծեր,
չեմ ուզում փողոցի վրա չորացած դեղնավուն տարածություն լինել,
ոզում եմ երրորդ գիծը դառնալ,
կամ միավորել ամենը մեկում,
մոխրագույն,
դեղին,
կապույտ,
նարնձագույն,
մանուշակագույն,
ապիտակ:

սև ու սպիտակ գծեր, սև ու սպիտակ գծեր,
ուզում եմ խաչվել քո գծերին,
ուզում եմ գրել մեր գծի մասին,
մեր հորինած գույնն ունեցող գծի,
որ վերջ չունի,
ուզում քո գիծը դառնալ,
ուզում եմ իմ գիծը դառնաս,
ուզում եմ մի գիծ դառնանք:

Patrick Watson - Big Bird in a Small Cage

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել