Մեր հայ շոուբիզը գնալով էլ ավելի բացահայտ է ներկայանում իր` ողջ «գունեղ» հմայքով.... մեր աստղերի մեծ մասը սկսում է մեզ զարմացնել իրենց եղած-չեղածով (դե էն, որ երկու հատ ա լինում), իսկ ոմանք էլ փորձում են ցուցադրել իրենց գրագիտության աստիճանը.... 
Այս անգամ հերթը հասել է Հայկոյի կնգանը ու «Ես եմ» ենց Անիին: 
Էս մեր Անին, խասյաթի համաձայն, լայք ու դիտողություն ունենալու մոլուցքով տառապելով, Անահիտ Սիմոնյանի ինչ-որ նկարա վերցրել, ու, ըստ Անահիտի, ֆոտոշոփել ա, ու մթոմ Անահիտը` առաջ և հետո արել, իսկ մեր ռոմանտիկ տղու կնիգն էլ ոչ տարել-ոչ բերել է, ոսկեղենիկ հայերենով Անիին անվանել է «անասուն», իհարկե, ավելի հայեցի կլիներ, եթե գրեր «անասուն ջան», բայց, ինչևէ...ճաշակի ու դիզայնի խնդիր է: 
Իհարկե, շուտով ՖԲ-ն կբաժանվի երկու մասի (դրա համար ասացի առաջինը ես չեզոք ստատուս գրեմ ու թռնեմ). մի կողմը` Անիին՝ ամոթ քեզ, անամոթ, և իհարկե Անահիտ` է՞տ է շնորհքդ: 
Իսկ ես սենց ասեմ. «Անահիտ Սիմոնյան ու Անի Քոչար, ամոթ ձեզ, դուք երկուսդ էլ իրար արժանի եք, ու ապրեք, որ ձեր սեփական ուժերով բոլորիս ներկայացնում եք ձեր «դեմքերը»»: Իհարկե, ես ավելի քան վստահ եմ, որ Անին հեսա ոսկեղենիկ հայերենով էլ կպատասխանի Անահիտին, բայց փաստը մնում է փաստ, որ Անին ու Անահիտ Սիմոնյանը իրար լավ էլ գտել են ու իրար արժանի են: 
Կերեք իրար. ինչքան ձեզնից քիչ լինի, էդքան մենք հանգիստ կապրենք:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել