Մայիսի  15–ին  Լոս Անջելեսի «Alex»  թատրոնում երգչուհի Անի Քրիստին մենահամերգով նշեց իր  բեմական գործունեության 15-ամյակը:

Մեր հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել էինք այս  իրադարաձությանը, իսկ այսօր երգչուհինArmՏtar.am-ի  հետ  կիսվել է համերգի տպավություններով, հետարքիքր դեպքերով, իր պատրաստած անակնկալներով և լուսանկարներով:

«Իմ երաժշտական գործունեության ընթացքում ունեցել եմ երեք մենահամերգ: Երկու մենահամերգ Հայաստանում և այս մեկը՝ Լոս Անջելեսում: Մեծ պատասխանատվություն էի զգում,  կարծես քննություն լիներ: Անթերի ոչինչ չկա, այս համերգն էլ բացառություն չէր, բայց ամեն բան այնքան լավ անցավ, որ կրկնության կարիք կա: Սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին Հայաստանում նույնպես կներկայանամ մենահամերգով, բայց  երգացանկը հստակ չէ, միգուցե լինեն փոփոխություններ, բայց նոր երգերս այդ օրը անպայման կհնչեն:

Երգել եմ մոտ քսանհինգ երգ՝ այդ թվում ժողովրդական երգեր, մաեստրո Կոնստանտին Օրբելյանի՝ հատուկ ինձ համար գրված երգը, Ռոբերտ Ամիրխանյանի, Էլվինա Մակարյանի երգացանակերից մեկական երգեր, իսկ վերջում՝ արդեն սիրված հին ու նոր երգեր:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել