Մի անգամ 50 մարդ ներկա էր մի սեմինարի:
Հանկարծ բանախոսը դադարեց, և որոշեց աշխուժացնել լսարանը: Նա յուրաքանչյուրին տվեց մեկ փուչիկ, և խնդրեց որ ամեն մեկը փուչիկի վրա մարկերով գրի իր անունը: Այնուհետև բոլոր փուչիկները հավաքեցին և լցրեցին կողքի սենյակում:Ապա այդ 50 հոգուն խնդրեցին, որ մտնեն սենյակ և 5 րոպեի ընթացքում յուրաքանչուրը գտնի իր անվան գրությամբ փուչիկը: Բոլորը եռանդուն փնտրում էին իրենց անունով փուչիկը, բախվելով միմյանց, հրում մյուսներին, և առաջացավ կատարյալ քաոս:5 րոպե անց, ոչ ոք չկարողացավ գտնել իր փուչիկը:
Այժմ ամեն մեկին խնդրեցին պատահականորեն վերցնել փուչիկը և տալ նրան ում անունը գրված է վրան:
Մի քանի րոպեի ընթացքում բոլորն էլ ունեցան իրենց փուչիկը:Բանախոսն ասաց՝ հենց սա է տեղի ունենում մեր կյանքում: Յուրաքանչյուր ոք եռանդուն փնտրում է երջանկության, չիմանալով, թե որտեղ է այն: Մեր երջանկությունը կայանում է այլ մարդկանց երջանկացնելու մեջ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել