Մի երկու պարզ բան  

- Հայաստանը աղքատ ու հետամնաց երկիր է` մեկ շնչին ընկնող տարեկան մոտ 3500 դոլար եկամտով: Աշխարհի միջինը ավելի քան 10 հազար դոլարն է, եվրոգոտունը` մոտ 40 հազարը:

- Եթե ԼՂ հարցը չլիներ, մի քիչ ավելի քիչ աղքատ կլինեինք, բայց մեծ հաշվով շատ բան չէր փոխվի: 20 տարին բավարար ժամանակահատված է, որպեսզի տվյալ հանրույթը ապացուցի` ինչի է իրականում արժանի: Մեծ հաշվով մենք արժանի ենք մեր իշխողներին, արժանի ենք այս աղքատությանը, քանի որ չգիտենք հարաբերվել միմյանց ու ուրիշների հետ էֆեկտիվ ձևով, չգիտենք` ինչու և ինչպես են ազգերը հարստանում, փոխարենը սաղս 18 տարեկանից հանճար ենք մեզ երևակայում:

- Հայաստանում հումանիտար առարկաների գծով կրթությունը զրո է, տնտեսագիտականը` 0-ի ու 1-ի արանքում` նորմալ երկրների կրթության համեմատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել