Ինչու՞ եմ ես արտահայտվում: Անկեղծ, ուզում եմ, որ մի պատ ջարդվի, ուզում եմ, որ մարդիկ իրենց խորունկ անկյուններում թաքցրած արժեքները դարձնեն չափանիշ ու ասեն իրենց կարծիքը: Ուզում եմ որ դատողությունների ու փաստարկումների «պատերազմի» արդյունքում որոշումները կայացվեն: 
Ազնվությունը մղվել է երկրորդ պլան, խաղերն եկել են առաջին պլան: Որտեղ խաղ, այնտեղ պիտակավորում: Որտեղ պիտակավորում, այնտեղ օտար-հարազատ տարբաժանում: Որտեղ նման տարբաժանում, այնտեղ բախում: Հոգնել եմ բախումներից, հոգնել եմ ակտիվիզմից, հոգնել եմ գաղտնի որոշումներից: Հանգիստ կարելի է խուսափել կոնֆլիկտից, եթե մինչ այդ միտքն արտահայտվի, եթե մինչ այդ քննարկում, բանավեճ լինի:
Ես կողմեր չեմ ճանաչում, «հարվածելու եմ» թե աջ, թե ձախ` ըստ իմ արժեքների: Չզարմանաք, որ մի օր Ձերոնքական էի, հաջորդ օրը Ձեր դեմ եմ խոսում: Ես Ձեր դեմ չեմ, ինձ դա չի հետաքրքրում: Ես իմ չափանիշն ունեմ, իսկ առաջին չափանիշս ազնվությունն է լինելու: Տեսնեմ անազնվություն, անսկզբունք չափանիշ` պտտելում եմ այդ չափանիշը Ձեր դեմ: 
Սա է իմ արտահայտվելու դրդապատճառը: Ձերը` դուք գտեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել