Մինչ Մայր Աթոռը ու Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի թեմը կատարյալ լռություն են պահպանում ՌԴ Պետդումայի հասարակական միավորումների ու կրոնական կազմակերպությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Նիլովի հայտարարության վեաբերյալ, իր տեսակետն է շտապել հայտնել հարցի մասին քաղաքացի Ղազարոս Կոյրեղյանը ..... զարմացաք չէ ժողովուրդ .... անունը ոչինչ չասեց ... այ որ ասեի Ռուսաստանի թեմի նախկին առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը, բոլորդ ուշադիր կշարունակեիք կարդալ ... թե չէ Ղազարոս Կյուրեղյան .... ինչ կասի ասենք Երևանում բնակվող հասարակ մի ուսանողի ... ի վերջո աշխարհում քանի Կյուրեղյաններ կան այն էլ Ղազարոս: Մի խոսքով: Կարգազուրկ եղած արեպիսկոպոսը, շտապել է իր կարծիքն հայտնել է տեղական կայքերից մեին: Այսպես, նախկին առաջնորդը և համատեղության կարգով նաև նախկին արքեպիսկոպոսը, ասել է, թե "Դուման սխալ հասցեով է դիմել, որ խնդրում է միջամտել կանգնեցնելու «Ուկրաինայում արյունալի գինարբուքը, որը միայն արցունք, ցավ, ավերածություններ ու մահ է բերում» ... Արսեն Ավակովի վրա ազդելու համար Ռուսաստանի հայ հոգևոր թեմին և համայնքին դիմելով՝ իրենք ի լուր աշխարհի կարծես թե ցանկանում են ասել, թե Ուկրաինան խառնողը հայերն են: Դումայի քայլը անհեթեթություն է՝ դիմել մեզ «կանխելու Ուկրաինայի գինարբուքը». Մենք ի՞նչ կապ ունենք:Ինչո՞ւ են մեզ դիմում: Ի՞նչ կապ ունի հայ համայնքն ու առաջնորդն ու կաթողիկոսը ոմն անձնավորության հետ, ուրիշ երկրի մեջ: Հազար ներողություն, ինչո՞ւ այդ նույն դուման չի դիմում Իսրայելին, որ Ուկրաինայի տարածքում նշանակված, այսպես կոչված, գուբերնատորը հրեա է և շատ բացասական դեր է կատարում դեպքերի զարգացման մեջ: Ինչո՞ւ այդ մասին չեն ասում: Սա շատ զարմանալի մի երևույթ է և սա ոչ միայն անհեթեթ, այլև վտանգավոր հանգամանք է": Նախ զարմանալի է հենց կարծիքի բովանդակությունը: Տարածված կարծիքի համաձայն, ժամանակին ռուսական իշխանությունների բարեհաճությունը վայելող և այդ բարեհաճության իներցիայի ու մնացորդների հետևանքով մինչ այժմ "թպրտացող" նախկին արքեպիսկոպոսը, որ 2000-ին ազատվել է թեմի առաջնորդի պաշտոնից, իսկ 2001-ին` կարգալույծ արվել Գարեգին Բ-ի կողմից ու մինչ այսօր հանդես էր գալիս կաթողիկոսի դեմ ուղղված ամենասուր քննադատություններով ու բացահայտումներով, հանկարծակի սկսել է փոխել իր խոսքի տոնայնությունն ու բառապաշարը և ըստ էության սկսել է պաշտպանել կաթողիկոսին: Ինչու: Եվ երկրորդ: Իսկ ինչու է նախկին բարձրաստիճան հոգևորականը խոսում այս մասին հայկական կայքի հետ և ոչ ռուսական կամ ռուսալեզու: Ումից է վախենում: Հատկապես, որ ապրում է Ռուսաստանում: Եվ երրորդ ինչու մինչ այս որևէ հակառուսական հայտարարությամբ հանդես չեկած այս անձնավորությունը, որ իր պաշտոնից զրկվել է ՌԴ ներկայիս նախագահի պաշտոնավարման հենց սկզբում, հանդես է գալիս Պուտինի վարչակազմից ելած հայտարարության դեմ: Արյդոք զուտ կարծիք դիտարկել սա, թե նաև քինախնդրություն այն բանի համար, որ ժամանակին նույն Պուտինյան վարչակազմից չպաշտպանեցին նրան, որպեսզի պահեր Մոկսվայի առաջնորդի պաշտոնը, որ նշանակում էր թե հետխորհրդային տարածքի մեծ մասի հայկական եկեղեցիների առաջնորդը լինել:Սրանք հարցեր են, որ ուզես չուզես պիտի բախվեղ երբ նայում ես այս խնդրին: Թեև եթե անկեղծ ասենք, նախկին արքեպիսկոպոսը քիչ բացահայտումներ չարեց սկսած կաթողիկոսական ընտրությունների մանրամասներից: Ամեն դեպքում, կամ նախկին Տիրան արքեպիսկոպոսը արտահայտում է իր անձնական մտահոգությունը, կամ տեղի հայության մտահոգությունը, կամ անհասկանալիորեն սկսել է պաշտպանել իրեն կարգալույծ ու պաշտոնանկ անողներին: Հիշեցնենք Տիրան Կյուրեղյանի փոխարեն Մոսկվայում առաջնորդ դարձավ Գարեգին Բ-ի հարազատ եղբայրը, որ դեռ վարդապետ էր ու արագացված կերպով եպիսկոպոսացավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել