Հայաստանը կդատարկեն արտագաղթով, այնքան մարդ, ինչքան պետք է` կթողնեն՝ հինգ հարյուր հազար մարդ, դրանք էլ կլինեն իրենք իրենց բարեկամներով, ընկերներով ու հարևաններով ու կապրեն: Բայց չեն հասկանում, որ հայրենիքի ուժն ու անվտանգությունը բնակչութամբ է հզոր, այլ՝ ոչ թե իրենք իրենցով: Ոչինչ, թող շարունակեն այդպես, դա խոսում է նրանց տգիտության և անճարության մասիn: Իրենք իրենց գլխին պատուհաս են դարձել և իրենց անճարությունից չգիտեն` որն է ճիշտ, որը սխալ: Ինսուլտահարված իշխանություն է` դեռ Lևոնից սկսած, որի հետևանքները մենք տեսնում ենք: Լավ, էլ ոնց ասենք էս իշխանիկներին, մաֆիոզ աղջիկ, տղերքին: Չե՞ք տեսնում, որ ինչ անում-չեք անում, ազգը արտագաղթում է, ինչը ձեր սխալ աշխատանքի արդյունքն է: Լավ, չկշտացաք, լավ, կերաք-խմաք, վայելեցիք, փողեր դիզեցիք, դե, ռադ եղեք, էլի: Ձեր փորը փո՞ր է, թե՝ հոր: Տեսնես ի՞նչ է քսած էդ իշխանական աթոռներին, որ կպել ու պոկ չեք գալիս: Տղաներ, ձեր արածի հետևանքները ձեզ արդեն բերել ու կանգնեցրել են անդունդի եզրին, մնում է ձեզ ուղղակի հրել, և դուք կարթնանաք, կտեսնեք, որ այն, ինչ տեսել ու արել եք, ընդամենը երազ էր: Արա, ձեր մեջ գոնե մի կիսագրագետ մարդ չկա՞ վերջապես, որ ձեզ ասի՝ տղերք, լավ չի լինի, էսպես շարունակել հնարավոր չի, արեք իշխանությունը հանձնենք բանիմաց մարդկանց ու գնանք: Գիտեմ, վախենում եք դա անել; Բայց պարզ ասում եմ, կխոսենք, դա կախված է, թե ինչքանով կմեղանչեք:
Դե, մտածեք, սրանից լավ առիթ էլ չի լինի; Հուսով եմ՝ ապագան ձեզ և ձեր ընտանիքներին հարկավոր է:
Ձեզ չհարգող ու ձեզանից զզվող՝ Հրանտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել