Անկեղծ եմ ասում, ես շատ եմ սիրում ու վստահում մեր բանակին։ Ես տեսնում եմ, որ բանակը հետևողականորեն պայքարում է թերությունների դեմ ու լուրջ բարեփոխումներ է անցկացնում, բայց մեր բանակում կա մի շատ մեծ «բայց», որն աչք է ծակում և որի արմատները գալիս են դեռ իննսունականներից։ Այդ «բայցը» ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի խաչատուրովն է իր անկրկնելի ընտանիք-բարեկամությունով հանդերձ։
Վերջինիս գաբարիտներն ակնդրելուց միայն պարզ է դառնում, որ մի բան այն չէ ու առնվազն էսթետիկապես նման կերպարը իրավունք չունի հանդիսանալու մեր բանակի երկրորդ դեմքը։ Սակայն ես չէի անդրադառնա այս հարցին, եթե միակ խնդիրը լինեին Խաչատուրովի գաբարիտները։ Հերիք չէ որ, այս անհատը տարիներ շարունակ գռփում է բանակին հատկացված փողերը, հերիք չէ, որ գրեթե մենաշնորհ է սահմանել բանակի սննդամթերքի ու հագուստի մատակարարման ոլորտում, դեռ մի բան էլ ինչքան ծանոթ-բարեկամ ունի ներդնում է ԶՈւ շարքերի մեջ, որոնք էլ իրենից էլ ավելի լկտիորեն թալանում ու վարկաբեկում են մեր ամենահուսալի պետական կաառույցը։
Միայն Խաչատուրովի որդյակի հետ կապված սկանդալն արդեն ամեն ինչ արժե։ Սա՝ լինելով զորամասերից մեկի հրամանատար, գոյություն չունեցող մի ամբողջ պայմանագրային գումարտակ էր ցույց տալիս հաշվետվությունում ու դրա դիմաց բյուջեից ամսեկան կտրվածքով միլլիոններով փող էր ստանում (տարեկան կտրվածքով խոսքը գնում է միլլիոնավոր դոլլարների ու զենք-զինամթերքի մասին)։ Արդյունքում, Խաչատուրով կրտսերին բանակից վտարելով սահամանափակվեցին, այնինչ դա իրական քրեական հանցագործություն էր, որը որակվում է «գողություն առանձնակի խոշոր չափերով» և «մեքենայություն» հոդվածներով ու ենթադրում էր իրական պատիժ՝ իրական ազատազրկմամբ։
Պարզվում է սակայն, որ պակաս անբարաքյաթ էլ Խաչատուրովի մյուս բարեկամները չեն, ովքեր ի դեպ, հիմնականում կենտրոնացած են 3-րդ
բանակային կորպուսում։ Այժմ էլ մի շարք անոնիմ նամակներ են ստացվել այդ զորամիավորման զորմասերից, որտեղ նկարագրվում է Խաչատուրովի և Մանվել Գրիգորյանի եղբորորդիների ծավալած ապօրինությունները։ Սա արդեն բոլոր չափերն անցնում է, իրեն հարգող սպան սրված պատվի զգացում է ունենում, առավել ևս գեներալը, և եթե Խաչատուրովը բացի ճարպի բջիջներից, գոնե մի քիչ էլ ուղեղի բջիջներ ու թասիբի նշույլներ ունենար, նա պարզապես սուսուփուս կփակվեր իր աշխատասենյակում և իր իսկ տաբելային ատրճանակից գնդակ կարձակեր իր ճակատին։
Հ.Գ. ՊՆ-ն ընդհանրապես պետք է վերացնի իր այն մոտեցումը, համաձայն որի անոնիմ նամակների հիման վրա հետաքննություն չի իրականացվում, որովհետև մեր իրականության մեջ կան բազմաթիվ պատճառներ, որոնք ստիպում են մարդուն չստորագրվել նման նամակների տակ, սկսած զուտ «գործ տվողի» համբավ ձեռք բերելու վախից, վերջացրած նրանով, որ եթե օրինակ այս դեպքում մեկը ստորագրվի նամակի տակ ու Խաչատուրովը այս անգամ ևս պլստացնի իր զարմիկին, ապա արդեն նամակի տակ ստորագրողի վրա կարող են քրեական գործ հարուցել սուտ վկայության ու զրպարտանքի համար։



