Լևոն, հրաշալի գիտես, որ ինֆարկտից հետո նաև կաթված ստացա` թեև երեսուներեք տարի ՀԳՄ անդամ լինելուց հետո, չդիմանալով իմ հարազատ գրողական տանը հաստատված բարքերին `դուրս եկա այդտեղից, շարունակեցի մնալ Գրական ֆոնդի անդամ-դա կապ չունի միության հետ։ Դու ինքդ եկար ինձ պլանի գլխում գտնվող առաջին սրտաբանականում տեղավորելիս, որտեղ ես արդեն երրրորդ անգամ էի հայտնվում, բայց այս անգամ տեսա մի ետ գլորված հիվանդանոց։ Երբ կյանքս փրկելու համար, ստորագրությամբ հեռացա, քեզ դիմելով, որ տեղավորես մի այլ հիվանդանոցում, /անունը կարևոր չի/` դու ասացիր. բա գիտե՞ս, թե դա ինքան թանկ է։ Քեզ այսօր զանգեցի, որ իմանամ իմ անվանական արժեքը, թե՞ որքան եմ գնահատված, ի՞նչ գնից հետո ավելի հարմար կլիներ Կարո Արեյանին հանձնարարել զբաղվել իմ ձրի թաղման հարցով /մոտ երեքհարյուր գրողի թաղում է կազմակերպել/։ Եվ հետո` հաճելի է իմանալ, թե ինչ արժես։ Արդեն երեկո է, այդպես էլ դա ինձ հայտնի չդարձավ։ ԿՐԿՆՈՒՄ ԵՄ ՀՐԱՊԱՐԱԿԱՎ. ո՞րն է իմ անվանական արժեքը, այս երկրում ամեն քառակուսի մետրինը հայտնի է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել