Ցավով տեղեկացա հայ բեմարվեստի տաղանդավոր վարպետներից մեկի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի մահվան մասին:
Լինելով հայ կատակերգական դպրոցի նշանավոր ներկայացուցիչ, հարյուրից ավելի խաղացած դերերով, նա իր մնայուն տեղն է նվաճել հայ թատրոնի մեծերի շարքում: Երաժշտական կոմեդիայի թատրոնում Սվետլանա Գրիգորյանը ցուցադրեց իր ողջ տաղանդն ու հմայքը՝ տիրելով հանդիսատեսի հոգուն ու սրտին՝ դառնալով սիրելի ու հարազատ։ 
Հիրավի, մեծ ու ցավալի կորուստ է:
Նրա կենսախինդ, վառ կերպարը երկար կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ, իսկ թատերարվեստում նրա տեղը՝ թափուր:
Ցավակցում եմ սիրված դերասանուհու հարազատներին ու բազմահազար երկրպագուներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել