Այսօր, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, Միջազգային Արժութային Հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը նշեց, որ կենսաթոշակային բարեփոխումները խթան կհանդիսանան Հայաստանի տնտեսության զարգացման համար և Հիմնադրամը շարունակելու է աջակցել այդ բարեփոխումներին: Այստեղից երկու հարց է առաջանում. 
1.Մի՞թե այլևս ակնհայտ չէ, որ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադրվում է ԱՄՆ-ի և նրա ազդեցության տակ գտնվող Միջազգային Արժութային Հիմնադրամի կողմից:
2. Ինչու՞ Պարտադիրի դեմ պայքարողները այդ հարցը չեն բարձրացնում և չեն ուղղում իրենց սլաքները գլխավոր մեղավորի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել