Ս. Ղազար կղզուց վերադառնալուց հետո մի բան հասկացա, որ Հայ եկեղեցին պետք է պահել ու փայփայել՝ իր ամեն բանով հանդերձ ՈՒ ԱՏԱՄՆԵՐՈՎ: Պայքարել այդ եկեղեցու համար, գործել հանուն այդ եկեղեցու շահի ու տարածման համար: Բողոքականների հետ շփվելուց հետո պատասխան հետևյալն է՝ ինչո՞ւ Քրիստոսի անվան տակ կարող են մարդիկ հափշտակել կամ էլ իրենցով անել, իսկ ես իրավունք չունեմ ատամներով պահելու իմ եկեղեցին: Հետո էլ հանկարծ մի բան ես ասում, պատճառաբանում են, թե իբր Աստծու արքայության և հոգիների փրկություն համար են անում: Իսկ հարց, հայ եկեղեցին հոգիներ փրկելու և Աստծու արքայություն տարածելու հնարավորություն ու՞նիմ թէ ոչ: Իհարկե ունի ու դրա մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Այսինքն` hոգիների փրկություն և aրքայության տարածում անուների ներքո մի բան է թաքնված` ԲՈՂՈՔԱԿԱՆԱՆՑՆԵԼ: Դե եթե այսպես է տակտիկան, ապա մենք էլ ատամներով պահելու ենք մեր եկեղեցին ու Քրիստոսին էլ որպես վահան ենք ունենալու իր aրբերով հանդերձ, որոնք պայքարել են իրենց արյան գնով հայ եկեղեցու գոյության ու իմ, մեր Քրիստոնյա լինելու համար: Ipso facto բողոքականության տակտիկաները են դիմացից բարի, հանուն Քրիստոսի ու իր փառքի, իսկ ծածուկ մի նպատակ է թաքնված հանուն Բողոքականության: Եթե այդպես է, ապա factum brutum մենք էլ լավ իմանալով այս տակտիկները, ԱՏԱՄՆԵՐՈՎ ԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել