Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անունից ջերմորեն շնորհավորում եմ ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի, Շուշի քաղաքի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման կապակցությամբ:

Գաղտնիք չէ, որ Հայրենական Մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցությունը ուղեկցվել է հարյուր-հազարավոր զոհերով ու կորուստներով, բայց այն ապահովել է հայ ժողովրդի անվտանգությունը հետագա տասնամյակների համար: Եվ այս առումով մենք՝ հայերս, պետք է հիշենք ու մեծարենք նրանց, ովքեր ժառանգեցին մեզ այդ անվտանգությունը և նորօրյա ազատամարտում մեր հայրերն ու եղբայրները սրբագրեցին իրենց արյամբ Արցախյան հերոսամարտում, որի ընթացքում անգնահատելի է Շուշի քաղաքի ազատագրումը ադրբեջանցիներից:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել