Պարզվում է, որ որոշ սմարթֆոններ ունեն նաև պլաստիկից պատրաստված հեռախոսների համար ոչ բնորոշ հատկություններ: Օրինակ՝ Nokia Lumia 520-ը, որը ունի «Սեփականատիրոջ կյանքը պաշտպանելու» ֆունկցիա: Ինչպես հաղորդում է բրազիլական Globo պարբերականը, այս սարքը իրոք փրկել է բրազիլացի մի ոստիկանի կյանք:

Nokia-Lumia-1

Անցած շաբաթ բրազիլական Սան Պաուլու քաղաքում մի խումբ զինված մարդիկ փորձել էին կողոպտել ընտանեկան մի տուն և գերի էին վերցրել դրանում բնակվող երկու մարդու: Նրանք 24-ամյա մի ոստիկանի ծնողներ էին, ով այդ պահին հերթապահություն էր իրականացնում և պատահաբար որոշել էր այցելել ծնողներին:

Հասկանալով, որ տանը հանցագործներ կան, ոստիկանը ներխուժեց տուն և փորձեց վնասազերծել ավազակներին: Նրանցից մեկը երկու անգամ կրակեց ոստիկանի վրա. մի գնդակը վրիպեց, իսկ մյուսը կպավ տաբատի գրպանին, որտեղ և գտնվում էր վերոնշյալ Nokian: Հեռախոսը, իհարկե, վերջնականապես փչացավ (էկրանն ու պլատան ամբողջովին ջախջախվեցին), բայց սարքն իր կյանքի գնով կանգնեցրեց դավադիր գնդակը: Գնդակին խոչընդոտող գլխավոր պատնեշը դարձավ հեռախոսի մարտկոցը:

Nokia-Lumia-2

Դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձեցին ձերբակալել հանցագործներին, ովքեր արդեն հեռացել էին հանցանքի վայրից: Նրանց հետքին դուրս գալ չի հաջողվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել