10  Ջրաշխարհ

1- waterworld

«Ջրաշխարհ» կինոնկարի նախնական բյուջեն 5 միլիոն դոլարից էլ ցածր էր, սակայն, ի վերջո, այս ֆիլմի ստեղծումն ավելի քան 200 միլիոն դոլար արժեցավ: Թվում էր, թե այն պետք է բլոկբաստեր լիներ, սակայն 1995 թ.-ին «Ջրաշխարհ» կինոնկարն ընդամենը 88 միլիոն դոլարի եկամուտ բերեց:

Այս կինոնկարի նկարահանումները հենց սկզբից դժվարություններով էին ուղեկցվում: Առաջին պրոդյուսեր Ռոջեր Կորմանը սովոր էր աշխատել սահմանափակ բյուջեով: Երբ նա գիտակցեց, որ ֆիլմի նկարահանման համար ավելի շատ գումար էր հարկավոր լինելու, քան 5 միլիոն դոլարը, նա հրաժարվեց մասնակցել կինոնկարահանման աշխատանքներին:   

Դժբախտություններն անպակաս էին «Ջրաշխարհ» կինոնկարից: Դերասանական անձնակազմի անդամները և ստեղծագործական թիմը տարբեր տեսակի հիվանդություններ տարան: Ուժեղ քամիների պատճառով նկարահանումները բազմիցս դադարեցվեցին: Քևին Քոսթների կրկնօրինակը քիչ էր մնում մահանար ջրասուզվելիս: Մեդուզաները խայթեցին անձնակազմի մի քանի անդամներին: Նրանք փոխհատուցում պահանջեցին իրենց կրած վնասների և իրենց աշխատանքային իրավունքների խախտման համար: Կարելի է ասել, որ այս կինոնկարը միայն հրաշքով է հայտնվել մեծ էկրանին:

 9  Քրիստոսի չարչարանքները

2- passion
Կայծակը ծեծած տեղն է ծեծում: Դրանում իր սեփական փորձով է համոզվել «Քրիստոսի չարչարանքները» կինոնկարի ռեժիսորի օգնական Ժան Միշելինին: Նկարահանման հրապարակում նրան հենց երկու անգամ կայծակը հարվածեց:

Գլխավոր դերակատար Ջեյմս Կևիզելը նույնպես բազում խնդիրներ ունեցավ: Մտրակման տեսարանում նրա մաշկը լրջորեն վնասվեց, իսկ փայտե խաչը ուսերին դրած քայլելիս նրա մի ուսը հոդախախտ ստացավ:  Մի այլ անգամ Կևիզելն այն աստիճան կայծակնահար եղավ, որ նրա ականջներից ծուխ դուրս եկավ: Սա ցնցեց բոլորին: Այս պատահարի ականատեսներն ասել են, որ այնպիսի տպավորություն էր, ասես Կևիզելի ողջ մարմինը լուսավորված լիներ: Արտասովոր երևույթներն այսքանով չեն սահմանափակվում: Քրիստոսի չարչարանքները կինոնկարում նկարահանվելու ընթացքում Կևիզելը նաև հիպոթերմիա ու սաստիկ թոքաբորբ է տարել : Նա նաև սարսափելի գլխացավեր և մաշկային խնդիրներ էր ունենում, քանի որ դիմահարդարը ժամեր շարունակ աշխատում էր նրա կերպարն ամբողջացնելու համար:

 8  Սատանայական արկղը

3- possession
«Սատանայական արկղը» սարսափ ֆիլմ է: Կինոնկարի գլխավոր հերոսներից մեկը՝ Ջեֆրի Դին Մորգանը, առաջին անգամը չէ, որ պետք է մասնակցեր գերբնական երևույթների մասին կինոնկարի նկարահանմանը: «Գերբնական» հեռուստասերիալում նա խաղում էր հոր դերը: Արդեն 25 տարի է, ինչ Մորգանը զբաղվում է դերասանական գործունեությամբ: Նրա հետ երբևէ ոչ մի տարօրինակ բան տեղի չի ունեցել այդպիսի կինոնկարների նկարահանման ընթացքում: Ամեն ինչ փոխվեց, երբ նրան դեր հատկացրին «Սատանայական արկղը» կինոնկարում: 

Թեպետ Մորգանն առանձնապես չի հավատում գերբնական երևույթներին, նկարահանման ընթացքում նրա հետ այնպիսի բաներ պատահեցին, որոնցից չվախենալ պարզապես անհնար էր: Լամպերն անսպասելիորեն պայթում էին, հանկարծ սկսում էր քամի սուրալ: Մի օր հրդեհ բռնկվեց այն պահեստում, որտեղ պահվում էին բոլոր դեկորացիաները և այլ անհրաժեշտ պարագաները: Հրդեհից հետո անցկացված հետաքննությունից պարզ դարձավ, որ պահեստի հոսանքալարերը միանգամայն սարքին էին: Այդպես էլ չհաջողվեց բացահայտել, թե որն էր հրդեհի պատճառը: Այսպես կոչված «սատանայական արկղը», որն օգտագործվել էր կինոնկարի ընթացքում, կրակի մեջ այրվեց:

 7  Մատրիցա

Shots from the set of The Matrix

Մատրիցայի հերոս Կիանու Ռիվզի ընկերուհին՝ Ջենիֆեր Սայմը, մեռելածին երեխա ունեցավ: Անկարող լինելով հաշտվել այդ ծանր կորստի հետ՝ նրանք կարճ ժամանակ անց բաժանվեցին: Իրենց բաժանումից շատ չանցած՝ Սայմը մահացավ  ավտովթարից: Այս ողբերգությունից կարճ ժամանակ անց Մատրիցայի 22-ամյա դերասանուհի Ալիյան մահացավ ավիավթարից: Դերասանուհու մահվան պատճառով կինոնկարի նկարահանումները մի քանի ամսով հետաձգվեցին: Որոշ ժամանակ անց մահացավ դերասանական անձնակազմի մի այլ անդամ՝ Գլորիա Ֆոսթերը: Կինոնկարահանման ընթացքում Ռիվզն ինքն էլ է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով հայտնվել է հիվանդանոցում: Ռիվզի քույրը տառապում էր սպիտակարյունությամբ: Մատրիցայի նկարահանման ընթացքում նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացավ, և Ռիվզն անհապաղ գնաց նրա մոտ՝ նրա կողքին լինելու և նրան ամեն կերպ աջակցելու համար:

Նկարահանման հետ կապված ծախսերն այնպիսի կայծակնային արագությամբ էին աճում, որ Կիանու Ռիվզը համաձայնեց սեփական միջոցներից 24 միլիոն դոլար տրամադրել, որպեսզի հնարավոր լիներ շարունակել կինոնկարահանումը: Բարեբախտաբար, կինոնկարը շռնդալից հաջողություն ունեցավ: 

6- the omen copy
Շատերն են կիսում այն կարծիքը, որ այն երեխան, որը խաղում էր Դամիենի դերը 1975 թվականին թողարկված «Նախանշանը» կինոնկարում, շատ սարսափազդու տեսք ուներ: Կինոնկարն ինքնին պակաս սարսափազդու չէ: Կինոնկարում նկարագրված է, թե ինչպես է Ամերիկայի դեսպանը ցնցվում, երբ գիտակցում է, որ իր տղա Դամիենը ոչ թե հասարակ տղա է, այլ Նեռն է: Ցավոք, դժբախտությունները պատահում էին ոչ միայն կինոնկարում, այլև կինոնկարահանման հրապարակում: Կինոնկարի գլխավոր հերոս Գրեգորի Պեկի որդին ինքասպանություն գործեց, ինչի պատճառով նկարահանումները նախատեսվածից ավելի ուշ սկսվեցին: Երբ ի վերջո նկարահանումները սկսվեցին,  անձնակազմի անդամներից մեկը ավտովթարի ենթարկվեց: Բարեբախտաբար, նրան հաջողվեց փրկվել: 

Սցենարի հեղինակի ինքնաթիռը կայծակնահարվեց: Դրանից ընդամենը 8 ժամ անց կայծակնահարվեց նաև այն ինքնաթիռը, որով ճանապարհորդում էր Գրեգորի Պեկը: Կինոնկարի ստեղծման աշխատանքներով զբաղված անձնակազմի անդամները որոշեցին մասնավոր ինքնաթիռ վարձել և օգտագործել այն մի քանի տեսարաններում: Այնուամենայնիվ, նրանք ստիպված էին հետաձգել իրենց նախատեսած թռիչքը, քանի որ այդ ինքնաթիռը հարկավոր էր մի քանի բիզնեսմենների: Ինքնաթիռն անսարք էր, ինչի պատճառով էլ այն ընկավ մի մեքենայի վրա: Թե՛ ինքնաթիռի, թե՛ մեքենայի բոլոր ուղևորները զոհվեցին: 

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել