Ռուսին էլ, ամերիկացուն էլ, լինենք ՀԱՅ... 
ՈՉ արևմտամետ եմ, ՈՉ էլ ռուսամետ: Կարծում եմ, որ ամեն մարդ պարզապես պետք է ԱԶԳԱՄԵՏ լինի, մեր դեպքում` ՀԱՅԱՄԵՏ… երբ երկու ուժ համաձայնության են գալիս իրենց քիմքին հարմար հանգրվանում, ապա դա մեզ ոչ մի լավ բան չի խոստանում: Եթե ռուսները և Արևմուտքը մեզ պարտադրում են կողմնորոշվել ռուսի կամ Արևմուտքի միջև, ապա դա դեռևս ողջ ճշմարտությունը չէ…բա չինացինե՞րը, բա առ ժամանակ հետո հնդիկնե՞րը: Իսկ եթե իրենք ազնիվ են, ինչո՞ւ չեն կարող թույլ տալ, որ ազգերը որոշել թե, որ դեպքում, որ տեսակետը պաշտպանեն: Ասենք, իրենց ազգային շահերին համապատասխա՞ն: ՉԻ՞ կարելի: Իսկ ինչու այս դեպքում չինացիներին չե՞ն հիշում: Ասենք, նույն ութնյակում: Նույնը նաև հնդիկների մասով` հետագայում, վախենո՞ւմ են: Բա, երբ մեկը մյուսին վախեցնելու խնդիր ունեն, չինացիներին են մատնացույց անում, այդպես չէ՞: Անցնենք առաջ.. Երբ վերջնականապես կորցրինք պետականության վերջին փշրանքները` Կիլիկիայում, հայտնվեցինք թրքական տիրապետության տակ ու այդպես ապրեցինք մինչև Ռուսաստանը հասավ մեր տարածաշրջան…դա 1800-ական թվականներն էին… ու հայ տեսակի մտածողությամբ քրիստոնյա ռուսը պետք է, որ մուսուլման թուրքից լավ լիներ և ռուս թուրքական ողջ պատերազմների ժամանակ` եղանք ռուսի կողքին, առաջին շարքերում, այդպես չէ՞: Մինչև որ հայկական հարցը հայտնվեց միջազգային դիվանագիտության ուշադրության կենտրոնում, այդպես չէ՞ր: Դա 1880-1890թթ.-ներին էր…հիմա, կարծում եմ, հենց այդ ժամանակ թրքերը մտածեցին մեզ ոչնչացնել… 1894-1896թթ. կազմակերպվեց առաջին ջարդը` հայկական: Նրանք մի բանում համոզված էին, որ մենք միշտ ռուսների կողքին ենք լինելու` ՄԻՇՏ: Ու այդ գլխացավանքից ազատվելու լավագույն տարբերակը, քան հայերի ոչնչացումն է, ՉԿԱ: 1914թ. սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, ու մենք արդեն սովորույթի համաձայն, անցանք ռուսների կողմը, և Ռուսաստանում պատերազմ սկսվեց` ներքին..նրանք հեռացան, ու աջակցեցի՞ն այդ ընթացքում: Չգրեմ, բայց 1915թ. սկսված հայաբնաջնջման ժամանակ ի՞նչ էին անում ռուսները: Խնդրում եմ պատմության գրքերից մեջբերած մտավորականների` այն էլ հատուկենտ մարդկանց ասածները ՉՄԵՋԲԵՐԵԼ…Ու այսքանից հետո իրար փորձում ենք համոզել, որ եթե չլինի ռուսը, մենք կորա՞ծ ենք: Իսկ ե՞րբ ստեղծվեց առաջին հայկական պետականությունը: 1918թվականին, երբ նույն ռուները զբաղված էին ներքին խնդիրներով…այդքան դժվար վիճակում, այդպես չէ՞ր, ու երբ ռուսները վերադարձան, մենք կորցրինք պետականությունը, դարձյալ այդպես չէ՞ր: Ավելին, իրենք մեր հողերը տվեցին թուրքերին անգամ ԱրևելաՀԱՅԱՍՏԱՆԻՑ` 1921թ. մարտի 16-ին, ռուսները. ակնկալելով, որ թուրքը կլինի իրենց աջակիցը, ու հերթական հանրապետությունը… իրականում, երկու երկիր` Ռուսաստանը և Թուրքիան, բաժանեցին ՀԱՅԱՍՏԱՆԸ և մի ամբողջ հատված էլ նվիրեցին ԱՐԵՎԵԼԱՀԱՅՍՏԱՆԻՑ, դարձյալ այդպես չէ՞ր: Ստացվեց երբ ռուսը այստեղ չէր, մենք պետականություն ունեցանք, երբ եկավ` կորցրի՞նք եղածի հիմնական մասը: Սա, ինչպես ասում են, պատմություն է` դառնանք մեր օրերին…Մենք` ՀԱՅԱՍՏԱՆԸ, կոկորդ պատռելու աստիճան բոլոր ռուսական կողմին հետաքրքիր հանգրվաններում կանք` էլ միություններ, էլ միջազգային ատյաններում իրենց հարմար որոշումներում կողմ քվեարկել, ԻՍԿ երբ մեզ է պետք են, ո՞ւր են: Բա մենք իրենց ստրատեգիական բարեկամը չե՞նք: Ակնհայտ է, չէ, որ Ադրբեջանը բոլոր նմանատիպ տեղերում ՀԱԿԱռուսամետ է և ի՞նչ: ԻՄ ռուս եղբայրներ, բա ինչո՞ւ եք զենք տալիս ՁԵՐ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԽՈՅԱՆԻՆ: Իրոք, մեզ ձեր ստրատեգիական դաշնակի՞ցն եք համարում: Լո՞ւրջ: Էդ դեպքում հրաժարվեք ռուս-թուրքական՝ 1921թվականի մարտի 16-ի պայմանագրից, կանե՞ք: Ասեք Նախիջևանն էլ, Իգդիրը, Արդահանը, Արդվինը, Կարսը….ՀԱՅԿԱԿԱՆ են, կանե՞ք. չէ, որ դուք ուզում եք ասել Ուկրաինայից ինչ վերցնում ենք, մեր պատմական անցյալից է, այդպես չէ՞: Ինչո՞ւ նույնը չի կարելի ձեր ստրատեգիական գործընկերոջը: Ախր իրոք հայ և ռուս ԺՈՂՈՎՈՒՐԴԻ մեջ հակասություն չկա, քանի իրենք այս ՊԱՐԶ իրողությունները չեն հասկացել, երբ հասկանան, Հայաստանը էլի թուրքերին պետք է մատաղ անե՞ք: Իմ նման նվաստը մի բան գիտի՝ ամեն միություն նշանակում է գոնե երկու կողմ: Հիմա մեր դեպքում էլ այդպե՞ս է: Բա ինչո՞ւ մենք միշտ մի կողմի ուզածն ենք անում, ու ո՞րն է վերջապես ձեր ուզածը: Այն, որ մենք առհասարակ որևէ ԱՅԼԱԽՈՀ կարծիք չասե՞նք: Ինչպես ձեր դեսպանն է ասում՝ ինչպես Ուկրաինայի դեպքում էիք մտածում ու երբ չեղավ, հիմա պատժո՞ւմ եք: ԿԵՂԾ եք ու ոչ դաշնակից… դուք պարզապես ձեր շահն ունեք…մեզ սեփական շահ չի կարող լինե՞լ:
Դառնանք Արևմուտքին. դուք մեզ պակաս չեք խաբել. եթե ոչ ավելին. իրականացրեք Սևրի պայմանագիրը. ԿԱՆԵ՞Ք:
Հ.Գ. Թքենք երկուսի վրա էլ, ապրենք մեր դարդով…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել