
Jeep անվանումն առաջացել է զինվորական ունիվերսալ ավտոմեքենայի անվան հապավումից: Jeep անվանումն ի հայտ է եկել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: 1941 թ.-ին ԱՄՆ-ի բանակը մրցույթ էր անցկացրել թեթև քաշային և ապահով մեքենայի ներմուծման կապակցությամբ: Մրցույթում հաղթել էր Willys-Overland ընկերությունը: Հավանաբար, վճռորոշ դեր էր խաղացել ընկերության առաջարկած ցածր գինը՝ 738.74 դոլար: Այդ մեքենաներն անչափ ունիվերսալ էին: Նրանց օգնությամբ կարողանում էին վիրավորների տեղափոխել և զենքեր էին տեղադրում: Հենց այդ պատճառով մեքենաները կրճատ անվանում էին GP՝ General Purpose (գլխավոր նշանակություն): Աստիճանաբար, ինչպես դա տեղի է ունենում բազմաթիվ ապրաքանիշների հետ, նրա անվանումը՝ այս դեպքում «մականունը», սկսեց բնութագրել մեքենաների ամբողջ մի դասի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



