Աբսուրդ, ցինիզմ, խաբեություն...բառեր չեմ գտնում նկարագրելու համար այն մշակութային ապտակը, որը քիչ առաջ հասցրեց Ադրբեջանը: Սեփական մշակույթի իսպառ բացակայության պայմաններում նրանք հայկական մշակույթն ամեն տեղ ներկայանցում են ադրբեջանականի անվան տակ և մնում անպատիժ. իսկ ո՞ւր է ՀՀ մշակույթի նախարարը: Մի՞թե չի դիտում Եվրատեսիլ կոչվող այս երևույթը, որտեղ Ադրբեջանը հպարտորեն հայկական դուդուկի հնչյուններ է ներկայացնում, և հպարտանում դրա ադրբեջանական ծագմամբ: Ազերիների պրոպագանդան այնպիսի թափով է աշխատում, որ շուտով անհնար կլինի ապացուցել, որ մենք՝ հայերս, ունեցել ենք կամ նույնիսկ ունենք սեփական մշակույթ..... Ամբողջ Եվրոպան և, ինչու ոչ, աշխարհը կուլ է գնում ադրբեջանական քարոզչամեքենային: Ընդունում ցանկացած սուտ ու կեղծիք՝ իրականության փոխարեն: Պատճառներ հեռվում փնտրել պետք չէ: Եթե ՀՀ-ում լռում է մշակութի նախարարությունը, չկան հակառակն ապացուցող փաստեր, ոչ մի արձագանք....ոչ մի պատիժ... ոչ մի առարկություն.... Այս դեպքում աշխարհն այլ ելք չունի, քան հավատալ նրան, ինչ թելադրում է ադրբեջանական քարոզչամեքենան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել