Հարգելի Արամ,

Դուք պետք է անցնեք եվրատեսիլյան արկածի միջով: Թերևս ճիշտ ընտրություն է կատարվել, որ Հայաստանը Դուք եք ներկայացնելու: Ես վստահ եմ, որ Հայաստանի ամբողջ բնակչությունից բացի, նաև համայն աշխարհի Սփյուռքը հեռուստացույցի առջև ոգևորելու է Ձեզ և փոխանցելու է իր ջերմությունը: Մեր երկրի բոլոր կանայք աղոթում են Ձեզ համար, հպարտ ենք, որ ունենք Ձեզ պես երիտասարդ, ով այս համաշխարհային միջոցառմանը ներկայացնելու է Հայաստանը: Մաղթում եմ Ձեզ լավագույնը, և ես ու իմ ընտանիքը փշերի վրա նստած, հույսներս Ձեզ վրա դրած, սպասելու ենք, որ Դուք ցույց տաք, որ այն բանից հետո, ինչ մեզ հետ կատարվեց 100 տարի առաջ, մենք նախքինի պես կարող ենք մեր մասնակցությունը ցուցաբերել միջազգային ասպարեզներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել