Ինձ հատկապես զարմացնում է հայաստանյան ներքաղաքական մթնոլորտը իբր կոորդինացնողների պրիմիտիվությունը: Լավ, այդքան պարզունա՞կ եք, այդքան նեղճակա՞տ: Հլը չհասկացա՞ք նախագահ Սարգսյանի իրականացվող փոփոխությունների իսկական իմաստը: Նախագահին էսօր, կարծում եմ՝ պռաբիվնոյ, կոշտ, էսպես ասած վրեքը ստավկա անելու «տղա» տեսակի մարդիկ են պետք: Ինտելեգենտն ու շատ ցիվիլը էսօրվա Հայաստանի համար չեն: Գուցե մի քսան, երեսուն տարի հետո, բայց ոչ այսօր: Էսօր ձեռը սեղանին խփող ու հարց լուծող տեսակ ա պետք էդ մարդուն, թեկուս մականունավոր, թեկուզ զվյոզդը տարած մի քիչ, թեկուզ «չաղ ու բախտավոր», բայց ամենակարևորը` աստղով ու խիստ վստահելի իր համար: Ոնց հասկացել եմ, Սարգսյանն ամենաշատը դավաճանությունը չի տանում, չի ներում ու... վախենում է: Էս տրամաբանությամբ ուղղակի ծիծաղելի են դառնում, ասենք, Վովա Գասպարյանին հեռացնելու մասին լուրերը: Տեսեք, Վրաստանից ում բերեց նշանակեց. Մանուկյան Հովհաննես, որ նախկինի, որ ճաքացրին, ֆոնի վրա կարելի է ասել բոլորովին այլ քաշային կարգ է: Սուպեր նախարարները, ասենք Խաչատրյանը, Գասպարյանը, հիմա էլ Մանուկյանը ու էլի մի քանիսը այն ապոռան են լինելու, որ հանկարծ ու Սարգսյանը դույզն-ինչ չթուլանա: Միանգամից ոնց ասեմ այս ձևավորումը լա՞վ է, թե վատ: Ասենք Սարգսյանի համար լավ է ու ապահով, երկրի համա՞ր: Երևի այնքան էլ չէ, որովհետև շատ բառխատնի հնարավոր է դառնանք միապետություն: Ժողովրդավարությո՞ւնը: Մի հատ ինձ ժողովրդավարական պետություն ցույց տվեք, լա՞վ: Իսկական ժողովրդավարական...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել