Հարգելի «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ղեկավարություն, մի խումբ լրագրողներ դիմում են Ձեզ խնդրանքով, բայց բնավ ոչ մի ցանկություն չունենալով խառնվել Ձեր ներքին խոհանոցային հարցերին:

Ինքնին հասկանալի է, որ համացանցում տարածվածը ոչ ցանկալի ու տհաճ երևույթ է եղել, բայց նաև ավելի տհաճ է այն երևույթը, որ որոշ մարդիկ փորձում են ինքնահաստատվել մարդկանց սայթաքումներից: Տեղյակ լինելով Ձեր պրոֆեսիոնալ լրատվությանը ու Ձեր կադրերին ու Ձեր հեռարձակած լրատվությանը՝ կասկած չունենք, որ դա տեղի է ունեցել ոչ միտումնավոր, դա ոչ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ղեկավարությունը և ոչ էլ հեռացված աշխատողները չեն կատարել մտածված ու նախապես պլանավորած:

Չենք ցանկանում խառնվել Ձեր ներքին խոհանոցին, բայց խնդրում ենք վերանայել Ձեր որոշումն ու մարդկանց պատժել ոչ թե աշխատանքից հեռացնելով, այլ այն մեթոդներով, որոնք որ դուք կհամարեք ճիշտ:

Ավելի շատ նաև դատապարտելի է այն ոչ պրոֆեսիոնալ մարդկանց գործելաոճը, որոնք այս չնչին վրիպակը փորձել են տարածել ողջ համացանցով ու փորձում են դիվիդենտներ հավաքել իրենց իսկ գործընկերների հաշվին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել