Դատական ծառայության 
երկրորդ դասի խորհրդական

Մի տեսակ դժվարանում եմ միանգամից հավատալ, թե Արմենիա հ/ը լրատվականի տառասխալ արած մոնտաժողին ու լրագրողին հեռացրել են: Գուցե էդ երեխեքի անուն-ազգանուններն էլ հրապարակեին, կամ իրենք հրապարակավ հանդես գային: Ի վերջո, այդպես չի արվում. այն պարզ մասնագիտական առանձնահատկության տրամաբանությամբ, որ լուրերն ունի եթերի պատասխանատու-խմբագիր, ռեժիսոր, տնօրեն և այլն, և այլն: Էդ դեպքում, ուրեմն, վերջիններիս էլ արդեն այրել են խարույկին: 
Իսկ ընդհանրապես եթերում սխալների համար պատասխանատվության ենթարկելը, կարծում եմ, ճիշտ է: Գոնե ժուռնալիստական հանրության համար եթերը սրբության պես բան է ու խիստ մեծ պատասխանատվություն է ենթադրում: Թե չէ սխալը դառնում է սովորական, պարբերական ու մի օր էլ` ական: Սպառողն էլ խեղդվում է «աղբից»: Վատ է, պրոֆեսիոնալ չէ, գրողը տանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել